Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Այսօր Մինսկի կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը։
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ։
Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանը և տեսանյութ տեղադրել արարողությունից:
«Այս սրբավայրը կծառայի որպես ամուր կամուրջ՝ մեր հայրենակիցների հոգևոր կյանքը զորացնելու և ազգային արժեքները գալիք սերունդներին փոխանցելու գործում։
Թող Աստված պահապան լինի բոլորիս...»,-գրել է նա:










