Իրադարձային
-ից
-ը
20:10 • 15.05.25Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարանԱրարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։
19:52 • 15.05.25Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբինԱյսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
18:36 • 15.05.25Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. վիրшվորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաԱյսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
18:06 • 15.05.25Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:
17:47 • 15.05.25Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներՎթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
17:34 • 15.05.25Եթե մենք մեզ լավ չենք զգում և մեր կյանքը մեր երկրում՝ որպես ինքնիրացված անձինք, չենք պատկերացնում, ուրեմն երկրի օրակարգը ճիշտ կազմված չէ. Ժաննա ԱնդրեասյանԸստ նախարարի՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատի բացահայտել իր կարողություններն ու զարգացնել դրանք հետագա կյանքում՝ նպաստելով անհատի ինքնիրացմանը:
17:10 • 15.05.25Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՕջախը գտնվել է Անկարայից մոտ 200 կմ դեպի հարավ գտնվող Կոնիա նահանգում, հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Ցնցման ալիքը հասել է երկրի մայրաքաղաք:
16:54 • 15.05.25Հորդանանի գետի Արևմտյան ափում ծննդաբերության համար հիվանդանոց շտապող հղի կին է սպանվելԱրևմտյան ափում զինված պաղեստինցին կրակ է բացել՝ սպանելով ծննդաբերության համար հիվանդանոց շտապող 30-ամյա հղի կնոջը: Ցիլա Գեզը, որն արդեն 3 երեխայի մայր էր, շտապ տեղափոխվել է Թել Ավիվի մերձակայքի հիվանդանոց, որտեղ բժիշկները կատարել են շտապ կեսարյան հատում։
16:37 • 15.05.25Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնnւթյшն ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան. Hetq.amՍամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ․-ի օգոստոսի 16-ին, իր հանգիստը խանգարելու պատճառով ձեռքով հարվածել էր անչափահաս թոռան՝ վեցամյա Սերգեյ Հակոբջանյանի դեմքին։ Վերջինս վայր էր ընկել ննջասենյակի հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր Սերգեյ Հակոբջանյանի մահը։ 2020թ․ օգոստոսի 25-ին, ստացած մարմնական վնասվածքներից անգիտակից վիճակում, երեխան տեղափոխվել էր Երևան և մահացել «Սուրբ Աստվածավայր» ԲԿ-ում:
16:37 • 15.05.25Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող պատմական շենքի քանդմանը և փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը. ավագանու անդամԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:
16:28 • 15.05.25Վեհափառը Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար:
16:27 • 15.05.25Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի կողմից ստացա ղազախական ազգային տարազ՝ շապան. Ալեն ՍիմոնյանՀիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ղազախստանում է գտնվում:
16:21 • 15.05.25Կասեցվել է «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթըԸստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։
16:14 • 15.05.25Աբովյանում բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը. վերջինը գլխիվայր շրջվել էԲախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է:
16:12 • 15.05.25ԱՄՆ-ն կարող է Գազայի հատվածը վերածել ազատության գոտու. Թրամփ«Ես Գազայի վերաբերյալ հայեցակարգ ունեմ, որը, կարծում եմ, շատ լավ է՝ թույլ տալ Միացյալ Նահանգներին միջամտել... և այն վերածել ազատության գոտու», - ասել է Սպիտակ տան ղեկավարը, որի խոսքը մեջբերում է CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը X-ում։
