Իրադարձային
-ից
-ը
10:58 • 15.05.25«Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։
10:57 • 15.05.25ԱՆԻՖ. աճի շարժիչից մինչև միլիոնավոր դոլարների բեռ՝ հպարտ քաղաքացու վրա2024 թ. մայիսի 23-ին ՀՀ գործող կառավարությունը որոշեց փակել իր իսկ հիմնած Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը՝ ԱՆԻՖ-ը: ԱՆԻՖ-ի մահից 1 տարի անց անգամ դիահերձումը չօգնեց պարզելու դրա մահվան հանգամանքները։ Սա է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջեց ԱՆԻՖ-ի արտաշիրմում։
10:38 • 15.05.25Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՆա ասել է, որ Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, որը կարող է օգտագործվել զենքի ստեղծման համար, կհամաձայնի հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դեմքում։
10:36 • 15.05.25«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն (տեսանյութ)Իրենց շարունակական և հետևողական գործունեությամբ Բադալյան եղբայրները կարևոր ներդրում են կատարում երկրի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման գործում:
10:24 • 15.05.25Երևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումարՊարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձ, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։
10:17 • 15.05.25Ռյուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն uպառազինության արտադրությունը«Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը: Մենք պետք է ավելի շատ արտադրենք ՆԱՏՕ-ի ամբողջ տարածքում, հատկապես երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք հաջողությունների են հասել այդ հարցում, և մենք պետք է հաղթենք նրանց այս հարցում»,- ասել է Ռյուտեն Թուրքիայում դաշինքի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։
10:15 • 15.05.25Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.amՀակառակորդի բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։
10:12 • 15.05.25Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. ՄերցԳերմանիան, ասել է Մերցը, Ուկրաինայի կողքին է առանց որևէ «եթե-ի» կամ «բայց»-ի: Նա կարծում է, որ Եվրոպայում խաղաղության ամրապնդման լավագույն ռազմավարությունը բանակի հզորացումն է։ Մերցը վճռականորեն աջակցել է Բունդեսվերի համար ծախսերի ավելացմանը:
09:39 • 15.05.25Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկը«Սա շատ պարզ միջկառավարական համաձայնագիր է: Քաթարի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում են մեր 747-8 ինքնաթիռներից մեկը որպես Air Force One օգտագործելու տեղափոխման հնարավորությունը: Այս հարցը իրավական փորձաքննության փուլում է»,- նշել է Ալ Թանին:
09:29 • 15.05.25Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով 11:00-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
09:09 • 15.05.25Պերուում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՏուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
22:14 • 14.05.25Ռուսաստանը հեռակա կարգով ձերբակալել է ծագումով ադրբեջանցի վիդեոբլոգեր Հուսեյն ՀասանովինՌուսաստանը ադրբեջանական ծագմամբ բլոգեր Հուսեյն Հասանովի նկատմամբ հետախուզում է հայտարարել:
21:46 • 14.05.25Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաԱյսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
21:39 • 14.05.25Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով JAGUAR նավթային տանկերը, սակայն անհաջողության են մատնվելԷստոնացիները գործողության ընթացքում օգտագործել են ուղղաթիռ, նավ և ՆԱՏՕ-ի կործանիչ, սպառնացել են խոյահարել և փորձել են դեսանտ իջեցնել նավի վրա:
21:03 • 14.05.25Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էԱյսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
