Իրադարձային
-ից
-ը
15:00 • 14.05.25Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՎթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն:
14:50 • 14.05.25Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի պլանային սպասարկման համար«Աշխատանքները կտևեն 60 օր, քանի որ ներկայիս գործընթացները կլրացվեն կայանի ավտոմատացման և անվտանգության որոշ համակարգերի փոխարինմամբ»,- լրագրողներին ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի Մեծամոր կատարած այցի ժամանակ։
14:22 • 14.05.25Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնnւթյան քարոզով, ջունգլիների օրենքներով. ԿԳՄՍ նախարարԴպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։
14:18 • 14.05.25Ժողովուրդները խաղաղություն են ուզում. եկեք հանդիպենք, երկխոսենք, բանակցենք. Հռոմի պապը դիմել է համաշխարհային առաջնորդներինՀռոմի Լևոն 14-րդը պապը հանձնառություն է հայտնել «գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհւոմ խաղաղությունը տիրի»: Նա վերահաստատել է Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ հնարավոր ամեն ինչ անելու «օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին, որպեսզի նրանք խոսեն միմյանց հետ, ու ժողովուրդներն ամենուր հույս գտնեն և վերականգնեն խաղաղության արժանապատվությունը»։
13:45 • 14.05.25«Մեզ ասում են՝ ինչո՞ւ են այս անհայրենիքները դեռ իշխանության», «մեզ էլ ասում են՝ ձեր հոր հայրը թnւրք է, անունն էլ են տալիս». թեժ վեճ ու ծեծկռտnւք՝ ԱԺ-ում (տեսանյութ)Ամբիոնի մոտ գտնվող Արշակյանին չէր հաջողվում պատգամավորներին հանդարտեցնել: Պատգամավորների հանդարտվելուց հետո Արշակյանը շարունակեց ելույթը:
13:41 • 14.05.25Եթե չլինեին Աստված ու բժշկական պրոֆեսիոնալ անձնակազմը, չէի փրկվի. քամու հետևանքով վնասված ծննդկանը մանրամասներ է պատմումՌուզաննան պատմեց, որ վնասվել է իրենց տան կտուրի թիթեղից.«Բավականին մեծ կտոր էր, պոկվեց և հարվածեց ինձ։ Մտածում էի՝ բալիկս չի փրկվի, բայց Աստծո ու հրաշք բժիշկների շնորհիվ ամեն ինչ լավ է»։
13:35 • 14.05.25Երևանում թալանել են «Chevrolet Volt»-ըՔաղաքացին դեպքի մասին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:
13:12 • 14.05.25Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապՆշենք, որ արդեն 11 օր է ինչ անհետացել է 2-ամյա Տիգրանը, մինչ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում ենմ, բայց նրանից լուր չկա: Հիմնական վարկածն այն է, որ երեխան գետն է ընկել:
12:58 • 14.05.25Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են«Ոչ մի կոնկրետ բան չկա,այն մտքին են, որ գետի մեջն է երեխան, ուզում են հայտնաբերեն, մինչև չգտնվի ոչ ոք հանգիտ չի նստի: Առևանգելու վարկածը դեռ առկա է»,- ասում են Տիգրանին որոնողական աշխատանքներին միացած համագյուղացիները:
12:57 • 14.05.25Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանովԵրևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:32 • 14.05.25Երևանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Volkswagen»-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:
12:23 • 14.05.25Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀացամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ:
12:15 • 14.05.25FLYONE ARMENIA-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Սալոնիկ` սկսած 19 եվրոյին համարժեք ՀՀ դրամից2025 թվականի ամռանը FLYONE ARMENIA-ի ուղղությունների ցանցը համալրվում է նոր ուղղություններով՝ Պաֆոս, Սալոնիկ և Հերակլիոն։
12:04 • 14.05.25ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ. հայտարարությունԵթե վերոնշյալ անձն ու նրա ներկայացրած կազմակերպությանը խստագույնս և անհապաղ չպատժվեն, ՀՖՖ-ի կազմակերպած միջոցառումների ընթացքում կարգադրիչ ներկայացող այս անձիք երկրպագուների կողմից ստանալու են նույնատիպ անհամաչափ պատասխան։
11:34 • 14.05.25Հութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասինՄայիսի սկզբին հութի ապստամբները հիթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ: Այն պայթել էր օդում, իսկ բեկորներն ընկել էին Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում, ինչի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել էր:
