Պերուում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:09 • 15.05.25

Պերուում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Սեչուրա քաղաքից 51 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 23 հազար մարդ: Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: