Իրադարձային
-ից
-ը
11:43 • 13.05.25ԱՄՆ դեսպանատունը մայիսի 30-ից կանցնի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգիԴիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է:
11:38 • 13.05.25Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարինԶրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային կապերի խորացման կապակցությամբ։ Ընդգծվել է, որ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման գործում մեծ ներդրում ունեն Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկեղծ հարաբերությունները։
11:30 • 13.05.25Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն, վերջինը հայտնվել է մայթինՎարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
11:29 • 13.05.25Թրամփը ժամանել է Սաուդյան ԱրաբիաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակում։ Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է։
10:43 • 13.05.25Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՀարգելի՛ ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում:
10:42 • 13.05.25Թուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանում է. նրան ընդունել է ԱլիևըԹուրք պաշտոնյային ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդունելությանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
10:29 • 13.05.25Զինված բախումներ Տրիպոլիում. սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարըԲախումների ժամանակ, ինչպես հայտնում է լիբիական «Ալ Վասաթ» հեռուստաալիքը, Տրիպոլիի ռազմական շրջանի կազմում գտնվող 444-րդ մարտական բրիգադի շտաբում սպանվել է Կայունության աջակցության վարչության ղեկավար Աբդել Գանի ալ Քիքլին։ Reuters-ը պարզաբանում է, որ Կայունության աջակցության վարչությունը կառավարվում է նախագահական խորհրդի կողմից, որը իշխանության է եկել 2021 թվականին Ազգային միասնության կառավարության հետ ՄԱԿ-ի կողմից աջակցվող գործընթացի միջոցով։
10:27 • 13.05.25Մայիսի 13-ից Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՄասնավորապես՝ Սեբաստիայի փողոց - Շահումյան 4-րդ փողոց և Սեբաստիայի փողոց - Շահումյան 1-ին փողոց խաչմերուկներում կարգելվի հետադարձը:
10:13 • 13.05.25Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Infiniti»-ն. կան տուժածներՎթարի հետևանքով 2 վարորդներն ու «Toyota»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
09:44 • 13.05.25Գրենլանդիան ստանձնել է Արկտիկայի խորհրդի նախագահությունըԳրենլանդիան Դանիայի անունից ընդունել է Արկտիկական խորհրդի նախագահությունը Նորվեգիայից, հայտնում է ինքնավար մարզի արտաքին գործերի նախարարությունը։ Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում։ Դրան մասնակցել են Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդը և Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն։
09:43 • 13.05.25Ջրվեժում՝ հյուրանոցային համալիրի տարածքում, հայտնաբերվել է ԶՊՄԿ-ի աշխատակցի մшրմինԴատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
09:12 • 13.05.25Արգենտինայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՏուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
08:44 • 13.05.25Հրդեհ՝ Վարդաշատ գյուղում․ այրվել է թոնրատան և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա թոնրատանը և խորդանոցի տանիքում։
00:15 • 13.05.25Տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է հղի կնոջը` վնասելով որովայնը. հղիությունը փրկել է կնոջ կյանքը (տեսանյութ)Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ:
23:19 • 12.05.25Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է MH17 չվերթի կործանման համար. ICAO-ի ԽորհուրդՔաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհուրդը այսօր որոշում է կայացրել, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է MH17 չվերթի կործանման համար և այդպիսով խախտել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան:
