Իրադարձային
-ից
-ը
15:15 • 12.05.25Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՍարգսյանը նշեց նաև, որ փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասն առաջարկվում է ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։
15:05 • 12.05.25Ժամանակավորապես փակվելու է Արենիի Նորք թաղամասից դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհըՀանդամաս գնալու համար առաջարկում ենք օգտվել Չիվայի ձորով անցնող ճանապարհից:
14:56 • 12.05.25Հրդեհ՝ Կարենիս գյուղում․ տուժածներ չկանՀրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել են տաղավարի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և խոհանոցում ջերմահարվել կենցաղային իրեր։
14:49 • 12.05.25Տեխասում կարգելվի հողի վաճառքը Չինաստանի, ՌԴ-ի, Իրանի և Հս. Կորեայի քաղաքացիներին«Շուտով ես կստորագրեմ Միացյալ Նահանգների ամենախիստ օրենքը, որը թշնամական երկրների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին արգելում է Տեխասում հողատարածք գնել կամ դրա սեփականատեր լինել», - նշել է Էբոթը:
14:35 • 12.05.25ԲԸՏՄ-ն Գյումրիում արձանագրել է առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպքՁկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն չունենալով ջրօգտագործման թույլտվություն գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ։
14:20 • 12.05.25Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվելԱղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կայքի տեղեկատվության համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Ամասիայի շրջանի Գյումուշհաջըքյոյ թաղամասում։ Օջախը գտնվել է 10,07 կիլոմետր խորության վրա։
13:12 • 12.05.25Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղելՊարզվել է, որ վիրավորը Շատին գյուղի բնակիչ 43-ամյա Խաժակ Ենոքյանն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել իր տանը:
12:56 • 12.05.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 16-17-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
12:20 • 12.05.25Եղվարդում «Lexus»-ը բախվել է ճանապարհին հայտնված ձիnւն, ապա երկաթե էլեկտրասյանը (լուսանկար)Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, ձին է վնասվածքներ է ստացել:
12:15 • 12.05.25Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի ԱդրբեջանԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կայցելի Ադրբեջան: Նա Բաքու կմեկնի նախարարների կաբինետի նիստից հետո, որն այսօր տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, գրում է TRT Haber-ը։
11:50 • 12.05.25Երեկվա քամու հետևանքներից. պարզ երևում է, որ այս կանգառը կառուցողը թքել է ու կպցրել. Անի ԿաղինյանԱյս կանգառն ի սկզբանե կառուցված է եղել նորմատիվներին անհամապատասխան:
11:44 • 12.05.25Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց6 ծնող գնացել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպման։ Նախարարությունից են պատրաստակամություն հայտնել հանդիպել 6 ծնողի հետ։
11:42 • 12.05.25Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել էԼեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ որոշել է փակել Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, հայտնում է Onet-ը։ Նա հյուպատոսության փակումը կապել է Լեհաստանի իշխանությունների ունեցած տվյալների հետ, որ ռուսական հետախուզական ծառայությունները ներգրավված են եղել Վարշավայի Marywilska 44 առևտրի կենտրոնում 2024 թվականի մայիսի 12-ին բռնկված հրդեհին։
11:11 • 12.05.25Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն Anatolian Phoenix-2025 զորավարժություններինԶորավարժություններին Ադրբեջանը կներկայացնեն ռազմաօդային ուժերի օդաչուներ, որոնողափրկարարական ծառայության մասնագետներ, տեխնիկական անձնակազմ և ավիացիոն տեխնիկա։
11:09 • 12.05.25Արագածոտնում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներՎթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
