Իրադարձային
-ից
-ը
19:02 • 11.05.25Մրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքը պոկել ու շպրտել է. այն ընկել է ավտոմեքենայի վրաԱյսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
18:51 • 11.05.25Շարժա–Երևան ինքնաթիռը վայրէջք է կատարել ԹավրիզումԱվելի վաղ նշվել է, որ երկու ինքնաթիռ քամու պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում:
18:33 • 11.05.25Թրամփը Ռուբիոյի հետ մերձավորարևելյան շրջագայության կմեկնիԱՄՆ նախագահը մայիսի 13-ից 16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար և ԱՄԷ։
18:23 • 11.05.25ՆԳՆ ՓԾ-ն արձագանքում է քամու հետևանքով վնասների վերաբերյալ բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՃգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր:
17:44 • 11.05.25Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել ՆախիջևանումԹուրքիայի բանակի 9-րդ Կոմանդո բրիգադի հրամանատարությունը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առանձին համակցված բանակի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել։
17:10 • 11.05.25Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակըԱմստերդամի Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։
16:12 • 11.05.25Ադրբեջանը հայտնում է, որ Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք (տեսանյութ)Ըստ ադրբեջանական կողմի՝ իրանական կողմից կամրջի վրա հայտնված 4 անհայտ անձինք սողալով հասել են կամրջի վրա, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում և սկսել պեղել դրա հենակետային հատվածը։
15:47 • 11.05.25Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերելԱյսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։
15:36 • 11.05.25Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը«Մի քանի րոպե առաջ Օմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
15:17 • 11.05.25Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության, Գազայում հրադադարի և գերիների ազատ արձակման կոչ է արել«Ես դիմում եմ աշխարհի գերտերություններին՝ կրկնելով «այլևս երբեք պատերազմ» մշտական կոչը», - ասել է կաթոլիկների հովվապետը՝ մեջբերելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը դատապարտում էր աշխարհն ավերող հակամարտությունների թիվը՝ ասելով, որ դա «երրորդ համաշխարհային պատերազմ է կտոր-կտոր»:
14:42 • 11.05.25Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել էԵրեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
13:33 • 11.05.25Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը, ի պատասխան Reuters գործակալության՝ Ռուսաստանին Fath հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդման, այն անվանել է «ծիծաղելի»:
13:22 • 11.05.25Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի MI6 գաղտնի հետախուզական ծառայությունը կին կղեկավարի«Պատմության մեջ առաջին անգամ MI6 գաղտնի հետախուզական ծառայությունը կղեկավարի կին։ Պաշտոնի համար հարցազրույցները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, և բոլոր երեք վերջնական թեկնածուներն էլ կանայք էին. նրանցից երկուսը MI6-ի սպաներ էին»,- գրում է հրատարակությունը։
13:03 • 11.05.25Թրամփի բանագնաց Ուիթքոֆը խախտել է դիվանագիտական կանոնակարգը՝ Պուտինի հետ հանդիպումներին հույս դնելով Կրեմլի թարգմանիչների վրա. NBCԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ չի օգտագործել ամերիկացի թարգմանիչ՝ փոխարենը ընտրելով ապավինել Կրեմլի թարգմանիչներին: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
12:46 • 11.05.25Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանիՄայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։
