Իրադարձային
-ից
-ը
13:48 • 08.05.25Պուտինը Հայրենական մեծ պшտերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
13:25 • 08.05.25Չաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. հասակի փոփոխություն էլ պետք է արվի ոստիկանների ընդունման կարգում. Փաշինյան (տեսանյութ)ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ եթե խոսվում է հասակի, քաշի մասով որպես առերևույթ խտրական դրսևորում, իրավապահ համակարգի և հատուկ ծառայությունների դեպքում թույլատրելիության սահման կա որպես այդպիսին՝ հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները հասակին, քաշին կամ ծառայության ընդունելության կարգին որոշակի առանձնահատկություններ որպես այդպիսին վերապահել:
13:21 • 08.05.25ԱՄՆ դեսպանատունը հետ է կանչել Թբիլիսիի առևտրի կենտրոններում հնարավոր պայթյունի մասին նախազգուշացումը«Վրացական իրավապահ մարմինները երեկ երեկոյան դեսպանատանը տեղեկացրել են , որ երեք առևտրի կենտրոններից որևէ մեկում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Տարածաշրջանային անվտանգության վարչությունը հանել է դեսպանատան աշխատակիցներին այդ տարածքներից խուսափելու հանձնարարականը», - ասվում է հաղորդագրության մեջ:
13:20 • 08.05.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացումՄարզերում մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-13-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
13:00 • 08.05.25Հնդկաստանը մտադիր չէ սրել հակամարտությունը Պակիստանի հետ, սակայն կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը հարձակվի. ԱԳՆ«Մեր նպատակը (Պակիստանի հետ) իրավիճակը սրելը չէ: Այնուամենայնիվ, եթե մեզ վրա ռազմական հարձակում լինի, չպետք է կասկած լինի, որ կլինի շատ, շատ կոշտ պատասխան», - ասել է նա Նյու Դելիում հնդկական-իրանական համատեղ հանձնաժողովի նիստի բացման ժամանակ:
12:46 • 08.05.25Իրանում մեկ օրում 3 երկրաշարժ է գրանցվելԻրանում այսօրվա 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ևս 2 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Դրանք գրանցվել են Զամանաբադ քաղաքում, գրում է Mehr-ը՝ վկայակոչելով նահանգապետին:
12:28 • 08.05.25Հենց կոռուպցիայից ենք խոսում, իշխանությունն ընկնում է հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղում. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)«Փաստը մնում է այն, որ իրենք բոլորը «Հանրապետություն» կուսակցության հետ գործընկերներ են և զուգահեռ իրենք ընդհանուր գծեր ունեն», -ասաց Մանուկյանը:
12:20 • 08.05.25Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում«Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»,- գրված է հաղորդագրության մեջ:
11:54 • 08.05.25Չնայած Պուտինի հայտարարած հրադադարին՝ Ուկրաինան հայտնել է Սումիի մարզի հրետակոծության մասինՌուսաստանն ակտիվացրել է Ուկրաինայի Սումիի մարզի հրետակոծությունն ու մեկ մարդու զոհվելու պատճառ դարձել, թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է եռօրյա հրադադար, որը ռուսական կողմի փոխանցմամբ ուժի մեջ է մտել այսօրվանից։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը և Սումիի մարզի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
11:37 • 08.05.25Չէի էլ կասկածում, որ Ավինյանը Նոր Նորքի թաղապետին պաշտոնից չի հեռացնի, քանի որ շանտաժի միջոցով աթոռ է պահում. Արթուր Չախոյան (տեսանյութ)Չախոյանի խոսքով, ավելի ուշ Նոր Նորքի թաղապետ Տիգրան-Տեր Մարգարյանն ավելի ուշ խոստովանել է, որ միտումնավոր է զանգել ակտիվիստին:
11:30 • 08.05.25Կոտայքում բախվել են «Mercedes ML»-ն ու «Kia Sorento»-ն. կա տուժածՀրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
11:25 • 08.05.2592-ին հաղթեցինք, որովհետև համախմբված էինք ու կար Վազգեն Սարգսյանը. իմ երջանիկ օրերից մեկն էր Շուշիի ազատագրումը. ՄիքայելյանԱնդրադառնալով սահմանին հակառակորդի կողմից հնչող կրակոցներին` Միքայելյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչ են դրանով ուզում ասել, կրակոցներ լինում են: Իսկ երկրապահները տարբեր ուղղությամբ կանգնած են»:
11:03 • 08.05.25Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՈրպես Թվային գործընկեր՝ Ucom-ը Hero House-ին կապահովի կայուն ինտերնետ կապով և համապատասխան ծառայություններով՝ ապահովելով տարածքի արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի հնարավոր զարգացումը։
10:52 • 08.05.25ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյnւնների uպառնալիքի մասին«Թբիլիսիում դեսպանատան տարածաշրջանային անվտանգության վարչությունը խորհուրդ է տվել դեսպանատան բոլոր աշխատակիցներին խուսափել այդ տարածքներից մինչև հետագա ծանուցում»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
10:40 • 08.05.25Փրկարարները դուրս են բերել Արփա գետի վտակում արգելափակված ավտոմեքենանՊարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։
