Իրադարձային
-ից
-ը
10:29 • 08.05.25Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԱռկա տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Սեմնան նահանգի Զամանաբադ քաղաքում։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:
10:22 • 08.05.25Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԱդրբեջանի Գուսարի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
09:57 • 08.05.25Փարիզում Չեմպիոնների լիգայի խաղից հետո մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի երկրպագուների ամբոխի մեջ (տեսանյութեր)Փարիզի Ելիսեյան դաշտերում մեքենան մխրճվել է երկրպագուների ամբոխի մեջ՝ Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղում Փարիզի Սեն Ժերմենի (ՊՍԺ) ակումբի հաղթանակի տոնակատարության ժամանակ, հայտնում է Le Parisien թերթը։ Վիրավորվել է երեք մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։
09:44 • 08.05.25Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ, ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին և կտևի մինչը մայիսի 11-ը ժամը 00:00-ն:
09:39 • 08.05.25Երևանում՝ Հերացու փողոցում, բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և «Chevrolet»-ըՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
09:34 • 08.05.25Կամչատկայում մի քանի րոպեում 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին երկրաշարժը՝ 5,1 մագնիտուդով, տեղի է ունեցել Կամչատկայի ժամանակով 12:16-ին (Մոսկվայի ժամանակով 3:16-ին): Երկրորդը՝ 4,6 մագնիտուդով, գրանցվել է ժամը 12:25-ին։
09:27 • 08.05.25Գյումրիի կաթի գործարանի մոտ տուն է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Շիրակացու փողոցում այրվել է 200 քմ տնակից մոտ 110 քմ-ն՝ գույքով։
09:22 • 08.05.25Արմավիր քաղաքում բախվել են «Opel»-ն ու «Mazda»-ն․ կան տուժածներՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
08:53 • 08.05.25Շղթայական ավտովթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհին․ կա տուժածՎթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «BMW»-ի և «Kia»-ի վարորդների, ինչպես նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
08:11 • 08.05.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:23 • 07.05.25Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից. Հռոմի Պապ չի ընտրվելԿոնկլավին մասնակցում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտ 130 կարդինալներ։
23:14 • 07.05.25Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին ռեանիմոբիլում մահացել էՀաղպատ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, «գլխի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
22:56 • 07.05.25Էստոնիան փակել է իր երկինքը Ֆիցոյի ինքնաթիռի համարՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Էստոնիան թույլ չի տվել իր ինքնաթիռը թռչի այդ երկրի տարածքով։
22:12 • 07.05.25Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․ մանրամասներՎերջինը հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանի վարչական շրջաններից մեկում և նետվել է նշված շենքի տանիքից։
20:49 • 07.05.25Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքումԱյսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
