Իրադարձային
-ից
-ը
16:13 • 07.05.25Վեհափառը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետԻր հերթին Ալեքսանդր Կոնյուկն անդրադարձավ պաշտոնավարման տարիների իր ջերմ տպավորություններին և հետագա ծրագրերին։
16:08 • 07.05.25Թուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոՆշվում է, որ օրեր շարունակ բնակիչները չեն կարողացել բաց թողնել պատուհանները, խուսափել են դուրս գնալուց, քանի որ օդում հայտնված նյութերը կտրուկ վատացրել են նրանց ինքնազգացողությունը, առաջացել են գլխապտույտ, սրտխառնոց և հալյուցինացիաները:
16:01 • 07.05.25ՆԳՆ-ն պարեկների համար 1 մլրդ 316 մլն 550 հազար դրամի (մոտ 3,5 մլն դոլար) 67 էլեկտրամոբիլ է ձեռք բերել«Առաջիկայում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության համար էլեկտրամոբիլներ չի նախատեսվում ձեռք բերել, այլ ծառայությունների համար նախատեսվում է»,- պատասխանել են ՆԳՆ-ից:
15:01 • 07.05.25Երևանում ավտոկռունկն աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ վնասելով ծառեր, գազախողովակներՊարզվել է, որ նշված հատվածում ավտոտնակը հեռացնելիս ավտոկռունկը շրջվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյուները, կոտրվել են ծառեր:
14:36 • 07.05.25Վարչապետ Կոբախիձեն դարձել է «Վրացական երազանք»-ի նոր նախագահըՎրաստանի գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահը։ Նա նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
14:25 • 07.05.25Պապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
14:10 • 07.05.25Արմավիրի Դաշտ գյուղում ավտոմեքենա է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը:
13:43 • 07.05.25Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի. հայտարարությունՄայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա.
13:35 • 07.05.25ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամիՆշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց:
13:20 • 07.05.25Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Թրամփի՝ Պարսից ծոցն «Արաբական ծոց» անվանելու մտադրությանըՊարսից ծոցի պատմական անվանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի դեմ թշնամական մտադրությունների մասին. այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է Պարսից ծոցն անվանել Արաբական ծոց: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
13:13 • 07.05.25Օրական 1,700 դրամ աշխատավարձ չունենք բանակում. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Նրա խոսքով՝ լավ ատեստավորված, ամենացածր սերժանտի աշխատավարձը կազմելու է մոտ 490 հազար դրամ:
13:04 • 07.05.25Դատարկամիտ օրակարգ է, նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հիմք գոյություն չունի. ԿոնջորյանԿոնջորյանը բացառեց, որ ՔՊ-ից որևէ պատգամավոր կմիանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին:
12:54 • 07.05.25Մեկ օրվա համար պատգամավորին հատկացվում է 22,000 դրամ, պարեկին՝ 11,000 դրամ, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զինվորին՝ 1,700 դրամ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Կառավարությունը փորձում է ասել, թե՝ այ ատեստացիա ենք մտցրել, բայց այդպես չի: Ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններում զբաղեցնող զինվորականները:
12:49 • 07.05.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաԱռանձին վայրերում՝ սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կբարձրանա 4-5, 9-11-ին ևս 3-4 աստիճանով։
12:06 • 07.05.25Հնդկաստանի վարչապետը հետաձգել է այցը Եվրոպա Պակիստանի հետ լարվածության ֆոնինՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին նախատեսված այցը Խորվաթիա, Նորվեգիա և Նիդեռլանդներ։ Այս մասին հայտնում են հնդկական ANI լրատվական գործակալությունը և India հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
