Իրադարձային
-ից
-ը
18:27 • 06.05.25Russia today պարբերականն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթինՄրցույթին մասնակցել են շուրջ 600 երիտասարդներ, որոնք հանդիսանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգներ և պահպանել էին ֆաշիստների դեմ պայքար մղած հարազատների փաստաթղթերն ու գրական ստեղծագործությունները:
17:43 • 06.05.25Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրшերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՆախնական տեղեկություններով՝ վրաերթ կատարած վարորդը ՌԴ քաղաքացի է։
17:34 • 06.05.25Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա. կան տուժածներՓրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
17:31 • 06.05.25Վատիկանը չեղյալ է հայտարարել Ֆրանցիսկոս Պապի իշխանության 2 խորհրդանիշԱվանդաբար, պոնտիֆիկոսը նամակներ ստորագրելիս օգտագործում է կնիք և մատանի։ Այժմ նրա մահից հետո իշխանության այս խորհրդանիշները չեղարկվել են: Չեղարկելու համար այս նշանների վրա խաչ է դրվում:
17:20 • 06.05.25Փաշինյանն այցելել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»Վարչապետն Առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
17:12 • 06.05.25Թիրшխավորվում է այն հանգամանքը, որ ես մեկն եմ այն մարդկանցից, որոնց ծնողներից մեկը ժամանակին թողել է ընտանիքը. Վահագն ԱլեքսանյանԵս ուզում եմ ասել՝ որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ, որոնք միայնակ են մեծացնում իրենց երեխաներին։ Ես գիտեմ, թե ինչ դժվար է դա, ու ես գիտեմ, որ կյանքում միշտ գտնվելու են երկոտանի կենդանիներ, որոնք փորձելու են թիրախավորել ձեզ դրա համար, թիրախավորել ձեր երեխաներին:
16:59 • 06.05.25Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի մայրաքաղաք ՍանայինԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցնում Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է Անսար Ալլահ ապստամբ շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։
16:24 • 06.05.25Սերտիֆիկատով բնակարան ձեռք բերած Քաշաթաղի 90 ընտանիքի բանկն ասել է՝ վճարեք հիփոթեքը. կառավարությունը 1 տարի 9 ամիս է՝ չի վճարել, խնդրից տեղյակ են, քննարկում ենԱիդա Ավագյանը նշեց, որ արդեն 1տարի 9 ամիս է լրացել, ինչ կառավարությունը չի վճարել: Նրա խոսքով՝ իրեն մայիսի 5-ին SMS է եկել, որ վարկային արձակուրդն այսուհետ չի գործելու և որ մոտենա ու իր գրաֆիկը վերցնի:
16:13 • 06.05.25Անտրամաբանական որոշումներ են կայացվում, ինչպե՞ս մոնիթորինգի տակ վերցնենք. Սուքիասյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին (տեսանյութ)ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց. «Հայաստանում արդեն գործում է արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, որն էապես թեթևացնելու է և արդեն թեթևացրել է որոշակիորեն, առաջիկայում կտեսնենք դրա արդյունքները»:
16:09 • 06.05.25ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը՝ 205-ի դիմաց» ձևաչափովՌուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում. երկու երկիր է վերադարձել 205-ական զինծառայող, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
15:36 • 06.05.25Հաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի շուրջ։
15:24 • 06.05.25«Իմ Քայլը» հիմնադրամը փնտրում է Հայաստանի «ամենաարժանավոր, ճշգրիտ, արդար և ազնիվ» լրագրողինՁեր օնլայն հարթակներում հայտարարության տարածումը կօգնի մեզ գտնել արժանավորին:
15:14 • 06.05.25Էթիկան և դուք իրարից նույնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը«Եվ սա բացարձակապես որևե կապ չուներ էթիկայի հետ»,- նշել է Կոնջորյանը:
14:52 • 06.05.25Կայացել է Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույց. հայտնի է՝ ինչ է քննարկվելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նա ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջը Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, իսկ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն հայտնել Պուտինին աղետի հետևանքները վերացնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։
14:47 • 06.05.25Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Բորյատինսկայայի մարմինըՆշենք, որ երեխան Մանկական երկաթուղու տարածքում ընկել էր Հրազդան գետը:
