Իրադարձային
-ից
-ը
14:41 • 06.05.25Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան. Hetq.am2020-ի ապրիլին «Իմ տուն» ընկերությունը վերանվանվել է ներկայիս անունով: Դրա փոփոխված կանոնադրության մեջ ամրագրվել է, որ այն իրականացնում է ներդրումային ֆոնդի կառավարում:
14:37 • 06.05.25Անդրանիկ Քոչարյանի հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվիՆախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
14:25 • 06.05.25Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. վիրավորական բան չեմ ասել լրագրողին. Անդրանիկ ՔոչարյանԱնշուշտ ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել, լարվածության նոր առիթ ստեղծելու իմ անունը շահարկելու նպատակով:
14:04 • 06.05.25Մայիսի 9-ին «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը և «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը համատեղ կմասնակցեն Մեծ Հայրենականի 80-ամյակին նվիրված քայլերթին (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը և «Կամուրջ» ՔՆ-ը համատեղ կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված արժանապատվության քայլերթին։
13:29 • 06.05.25Բելառուսի վարչապետն այցելել է Արցախի տարածքներՆա, մասնավորապես, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ այցելել է Վարանդա (Ֆիզուլի) քաղաք: Նախատեսվում է նաև այց Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։
13:23 • 06.05.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացումՄարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում՝ անձրևները կլինեն հորդառատ։
13:13 • 06.05.25Թրամփի վարչակազմը զրկել է Հարվարդի համալսարանը բոլոր դրամաշնորհներիցՆախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննադատել է համալսարանին՝ ԱՄՆ կառավարության տրամադրած ազատ շուկայական համակարգից օգուտ քաղելու համար, բայց միևնույն ժամանակ «ուսանողներին կառավարությանն արհամարհել սովորեցնելու համար»։ Բացի այդ, իշխանությունները համալսարանին մեղադրում են հակասեմականության համար՝ համալսարանի պատերի ներսում Պաղեստինին աջակցող ակցիաներն արգելելու մերժման պատճառով։
13:12 • 06.05.25ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցըՆախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։
13:09 • 06.05.25Պապիկյանը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերՀանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
12:33 • 06.05.25Արտաշատի խճուղում կեղտաջրերը ողողել են մոտ 2 կմ-անոց ճանապարհը. երթևեկությունը որոշ հատվածներում դարձել է անկառավարելիՇենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը արդյոք տեղյակ է խնդրի մասին ու ինչ աշխատանքներ է կատարում դրա ուղղությամբ, հայտնի չէ:
12:02 • 06.05.25Լրագրողներն ակցիա են իրականացնում Ազգային ժողովում՝ ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի (տեսանյութ)Հիշեցնենք, ոչ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:
11:43 • 06.05.25Հակասանիտարական վիճակ՝ Լեռ Կամսար փողոցում. քաղաքապետն ու «Վեոլիա ջուր»-ը չեն զբաղվում խնդրով. քաղաքացիներն ահազանգում ենԴիտահորերից թափվող կեղտաջրերը հասնում են մինչև անգամ ՀՀ նախագահի ավտոտնտեսություն ու չգիտես ինչի՝ Հանրապետության նախագահին էլ գուցե չի մտահոգում էս հակասանիտարական վիճակը:
11:26 • 06.05.25ԿԸՀ-ն մանրամասնում է Գյումրու ավագանու անդամի մանդատից հրաժարվել-չհրաժարվելու խնդիրը«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: ԸԸՀ-ն դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- ասաց Ղուկասյանը:
10:54 • 06.05.25Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ ՏուրչինինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինին, որը պաշտոնական այցով Բաքու էր ժամանել երեկ: Բելառուսի կառավարության ղեկավարը մասնակցել է բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո ստորագրվել են մի շարք պայմանագրեր։
10:54 • 06.05.25Երևանում «Honda ENS1»-ը հետիտոնի համար նախատեսված անցման վայրում վրшերթի է ենթարկել հետիոտնինՎարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
