Իրադարձային
-ից
-ը
14:58 • 02.05.25Պարոն Փաշինյան ջան, շատ եք նիհարել. վանաձորցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Հեղափոխության իմաստն ու նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանեն: Հեղափոխության նպատակն եղել է այն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրդի, դնի այն վիճակի մեջ, որ մարդիկ իրենք աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն և իրենք իրենց համար բնակարան ձեռք բերեն»,- ասաց Փաշինյանը:
14:47 • 02.05.25Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծԸստ հիմնավորման՝ փոփոխությունը կնպաստի, որպեսզի զարգացման կենտրոնների անվան տակ գործող, սակայն ըստ էության նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարողանան առանց խոչընդոտների լիցենզավորվել։
13:11 • 02.05.25Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
12:42 • 02.05.25Մոսկվայի մարզում տեղացել է մայիսյան ամենաառատ ձյունը վերջին 100 տարվա ընթացքում (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հինգշաբթի Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են եղել։ Սակայն ուրբաթ գիշերն արդեն սկսել է ձյուն տեղալ։ Մայիսի 2-ի առավոտվա դրությամբ տեղումների ինտենսիվությունը նվազել է։
12:29 • 02.05.25Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլըԾրագիրը հիմնվում է անցյալ տարվա ձեռքբերումների վրա, երբ չորս նորարար թիմեր՝ Flowtric-ը, Lamboo-ն, SmartPot-ը և Solatube Armenia-ն, հաջողությամբ մշակեցին և ներկայացրին նորարարական կանաչ լուծումներ՝ 8-ամսյա ինտենսիվ ուսուցումից հետո, որն ընդգրկում էր բիզնես մոդելավորում, արհեստական բանականություն, ֆինանսավորման ձեռքբերում և այլն: Flowtric-ը, որը 2024 թվականի հաղթողն էր, ստացավ 500,000 ՀՀ դրամ՝ իր նորարարական հիդրոէներգետիկ տեխնոլոգիան ընդլայնելու համար:
11:38 • 02.05.25«Ձախողում, խայտառակություն» և զրո մեղադրյալ. ԱՆԻՖ-ի ծրագրերը՝ ամփոփ. Civilnet.amԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումը, թերևս, Fly Arna ազգային ավիափոխադրողի ծրագրում էր։ Ընկերություը ներկայում լուծարման փուլում է։ Fly Arna ապրանքանիշը ներկայացնում էր «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը 2021-ի դեկտեմբերի 10-ին էր պետական գրանցում ստացել։ Ընկերության գույքը արգելանքի տակ է, հարուցվել են տասնյակ վարույթներ՝ դրամական պահանջների վերաբերյալ։
11:37 • 02.05.25Բոլիվիայում անհետացել է ինքնաթիռ, որում եղել է 5 մարդԲոլիվիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ անհետացած ինքնաթիռի օդաչուն ապրիլի 30-ին աղետի ազդանշան է ուղարկել, իսկ հետո դադարեցրել է հաղորդակցությունը: Ինքնաթիռը գտնվել է Բենիի մայրաքաղաք Տրինիդադից 109 կմ հյուսիս-արևելք։
11:32 • 02.05.25Դաղստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԱյսօր՝ մայիսի 2-ին, Մոսկվայի ժամանակով 05:49-ին Ինճխա բնակավայրի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Մակերևույթի վրա սեյսմիկ ակտիվություն չի զգացվել։ Տուժածներ և ավերածություններ չկան։
11:12 • 02.05.25Կոռուպցիոն սկանդալների մեջ չեմ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել, այլ մարմնի կողմից չեմ հրավիրվել. ֆինանսների նախարարԻնչ վերաբերում է անտոկոս վարկ ստանալուն, Հովհաննիսյանն ասաց, որ 20 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշել են, որ իրենք մի տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացնի Հայաստանի այսպես զինվածությունը տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ:
11:04 • 02.05.25Ինչպես 110 տարի առաջ, այսօր ևս մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կրկին կաջակցի այն հայերին, որոնք հալшծվում են իրենց ազգային պատկանելության և հավատքի համար. Դավիթ ՎարդանյանՓրկված հայերը դարձան ամերիկյան կյանքի մի մասը։ Ամեն անգամ, երբ ամերիկացիները վայելում են Շերի երաժշտությունը, դիտում Քիմ Քարդաշյանի շոուները կամ հիշում Անդրե Աղասու թենիսի հաղթանակները, առնչվում են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ամերիկայում ապաստանած մարդկանց ժառանգությանը։
10:45 • 02.05.25Մալթայի ափերի մոտ խորտակվում է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող նավը«Ազատության նավատորմի» մի նավ, որը մարդասիրական օգնություն է տեղափոխում Գազայի հատվածին, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Մալթայի ափերի մոտ վթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նավատորմի մամուլի կցորդ Յասեմին Աքարին։
10:11 • 02.05.25ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվելՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ գիշեր հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել է ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք։
09:48 • 02.05.25ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվելԱվելի ուշ Գագիկ Մելքոնյանը մեկ այլ ավտոմեքենայով հեռացավ դեպքի վայրից:
09:45 • 02.05.25Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավԵրկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
09:36 • 02.05.25Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր«Մենք հաղթեցինք երկու պատերազմներում, ոչ ոք մեզ մոտ չէ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ, բայց մենք այլևս ոչինչ չենք տոնում, քանի որ մենք այլևս չունենք առաջնորդներ, ովքեր կարող են դա անել», - գրել է Թրամփը:
