Իրադարձային
-ից
-ը
17:43 • 02.05.25Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ԱՄՆ դեսպանությունԱնօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը:
17:39 • 02.05.25Քննվում է Տերտերասարի ոսկու հանքավայրի ապօրինի շահագործման հանգամանքը. Hetq.amՔննչական կոմիտեն նաև հայտնել է, որ քրեական վարույթով նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։
17:38 • 02.05.25Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՎթարի հետևանքով «Nissan March»-ի վարորդ Մարինա Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
17:16 • 02.05.25«BMW»-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին փրկարարները որոնում ենՈստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի համարանիշը, սեփականատիրոջ ինքնությունը, վարորդի և գետում որոնվող քաղաքացու ինքնությունը:
17:05 • 02.05.25Иви առցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով՝ միայն Viva-ի բաժանորդների համար (տեսանյութ)Աշխարհում Иви հարթակից յուրաքանչյուր ամիս օգտվում է մոտ 50 000 000 օգտատեր; Այն ունի ավելի քան 40 հազար միավոր բովանդակություն՝ սովետական դասական ֆիլմերից մինչև ժամանակակից կինոհիթեր։ Հայաստանյան լսարանն Иви-ի միջոցով ամենաշատը նախընտրում է դրամաներ, մելոդրամաներ, դետեկտիվներ և դորամաներ։
16:54 • 02.05.25Թրամփը մտադիր է Հարվարդի համալսարանը զրկել հարկերից ազատման կարգավիճակիցՍա է այն, ինչին նրանք արժանի են:
16:48 • 02.05.25ՀՀ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԼՂ-ից տեղահանվածների կարիքները հասցեագրելու համար. ԱԳ նախարարի տեղակալՀայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին և այս երկխոսությունը համարում է գործընկերների հետ համագործակցության և փոխադարձ աջակցության եզակի հնարավորություն:
16:44 • 02.05.25«Մարդկանցից դեպի եկամուտ. ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին». Career City Fest 2K25-ի շրջանակում բանախոսել է համաշխարհային փորձագետ Ռիչարդ Մոսլին (տեսանյութ, լուսանկարներ)Աշխատակիցների ներգրավվածությունն ու հավատարմությունը բիզնեսի հաջողության վերածելու համար կազմակերպությունները պետք է քայլեն ժամանակին համընթաց՝ պատրաստ լինելով փոփոխությունների։ Ամեն նոր սերունդ, որը մուտք է գործում աշխատաշուկա, ունի իր սպասումներն ու փորձում է փոխել գործող կանոնները, իսկ մրցունակ գործատուի ամենակարևոր հատկանիշներից է այդ փոփոխություններին կանխատեսելիորեն արձագանքելը։
16:20 • 02.05.25Գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով. սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել. Հարությունյանը՝ Մամուլի ազատության ինդեքսում ՀՀ-ի զբաղեցրած տեղի մասին180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզանականը։ 2024 թվականին Հայաստանը 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզանականը, իսկ 2023-ին 70,61 միավորով 49-րդ տեղում էր։
15:59 • 02.05.25Իհարկե, Կիրանցից երևում է Ադրբեջանի դրոշը, եթե մեր հարևանը լիներ Շվեյցարիան, Շվեյցարիայինը կերևար. Գեղամ Նազարյան«Գնացեք Խոր Վիրապ կամ Երվանդաշատ, այդտեղից էլ Թուրքիայի դրոշն է երևում, Ագարակից էլ Իրանի դրոշն է երևում: Հիմա, եթե այդ երկիրն է քո սահմանակից երկիրը, ո՞ր երկրի դրոշը երևա: Մենք պետք է ուրախանանք, որ մենք պետություն ենք, ունենք սահման»,- նշել է Նազարյանը:
15:48 • 02.05.25Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով հետխորհրդային երկրների շրջանում ամենամեծ աճն է գրանցել. «Լրագրողներ առանց սահմանների»Վարկանիշում ընդգրկված 180 երկրների և տարածքների թվում 90-ում լրագրողների համար իրավիճակը գնահատվում է որպես «բարդ» կամ «շատ լուրջ»։ Հիմնական պատճառներից են՝ անվտանգության անկայուն իրավիճակը, աճող ավտորիտար միտումները և հատկապես՝ մեդիայի նկատմամբ տնտեսական ճնշումները։ Զեկույցի համաձայն՝ ամբողջ աշխարհում խմբագրությունները կանգնած են դժվար ընտրության առաջ՝ պայքարել անկախության համար, թե պարզապես փորձել գոյատևել տնտեսական դժվար պայմաններում։
15:18 • 02.05.25ՄԱԿ-ը խոշոր վերակազմավորում կանցկացնի ֆինանսավորման կրճատման պատճառով. ReutersՓաստաթուղթը ներառում է «առաջարկների» ցանկը, որը ՄԱԿ-ի տասնյակ գործակալություններ կհամախմբի չորս հիմնական գերատեսչություններում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ, հաղորդում է գործակալությունը: Reuters-ի աղբյուրներից մեկը, որը ծանոթ է փաստաթղթին, այն բնութագրել է որպես ելակետային:
15:11 • 02.05.25Երևանում հնդիկները մուտք են գործել իրենց հայրենակցի տուն, նրան և կնոջը ծեծի ենթարկել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ և բջջային հեռախոսներԿասկածյալներն Արթիկ քաղաքում ձերբակալվել և «Ford» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն, որտեղից էլ տեղափոխվել են համայքային ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր:
15:11 • 02.05.25Թուրքիան աշխարհում 159-րդն է մամուլի ազատության ինդեքսովՆշվում է, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը շարունակում է մնալ ամենատարածվածը մամուլի ազատության վրա ճնշում գործադրելու տեսանկյունից։
15:09 • 02.05.25Կենտրոնական հետախուզական վարչությունը Չինաստանի քաղաքացիներին կոչ է արել լրտեսել հօգուտ ԱՄՆ-իԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը չինարենով 2 տեսանյութ է հրապարակել՝ Չինաստանի քաղաքացիներին կոչ անելով համագործակցել և լրտեսել ԱՄՆ հետախուզական ծառայությունների համար:
