Իրադարձային
-ից
-ը
15:50 • 29.04.25Չեմ կարող հնչեցնել այն խոսքերը, որը ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, բայց հեռախոսով վերջինիս կանչել եմ հանդիպման. Արթուր ՉախոյանՉախոյանը նշեց, որ մանկապարտեզի կառուցման պայմանագրի արժեքը շուրջ 300 մլն դրամ է։
15:42 • 29.04.25Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ. օրենսդրական նախաձեռնությունԾառայության ժամկետի երկար լինելով և այլ գործոններից ելնելով՝ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են զինվորական ծառայությունից մի շարք ճանապարհներով:
15:11 • 29.04.25Ունենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա ՀակոբյանԴրա համար մեծ ջանք պետք չի։ Ընդամենը՝ ասում ես ինչ խելքիդ փչի։ Մեկնաբանում ես՝ ինչպես խելքիդ փչի։ Հանրային խոսքիդ սահմաններն անցնում ես ինչքան խելքիդ փչի։
14:52 • 29.04.25«Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել էՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակրի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
14:27 • 29.04.25ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներինՄիաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից ստեղծված հարթակը՝ https://armeniancause.net/ հասցեով, որտեղ հնարավոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին։
14:16 • 29.04.25ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանինԳրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության մասնակից է՝ Հայաստան գործուղված 7 ֆին փորձագետներով։
13:25 • 29.04.25Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումներըՄանրամասն անդրադարձ է կատարվում 2014թ. մեկնարկած «Արմաթ» կրթական ծրագրին, որի շրջանակներում երեխաները դեռ տարրական դպրոցից սկսում են ուսումնասիրել ծրագրավորում, կոդավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում: Ներկայումս երկրում գործում է 650 «Արմաթ» լաբորատորիա:
13:21 • 29.04.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ կբարձրանաՄարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
13:02 • 29.04.25Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժած (տեսանյութ)Ենթադրվում է, որ վարորդն ընթացքի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհին, բախվել ջերմոցին ու կողաշրջվել: Զբոսաշրջիկներն Անթալիայի օդանավակայանից ուղևորվում էին Սիդ քաղաքի հյուրանոցներ։
12:53 • 29.04.25Դիլիջանում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԵլնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում է կայացվել ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեում շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
12:48 • 29.04.25Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի արտահայտած որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր ԱթոռՈրևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար:
12:47 • 29.04.25Գյումրիում 5 մեքենա է բախվել. վարորդներից 1-ի կյանքը փրկել չի հաջողվել, տnւժածներից 3-ը փրկարարներ ենՃանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հինգ անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։
12:34 • 29.04.25Երեկվա տեղի ունեցած մաստեր կլասը Մոսկվայում՝ Իվետա Տոնոյանի և Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ, երկար կմնա Ադրբեջանի պատվիրակների հիշողության մեջ. Լիաննա Մանուկյան (տեսանյութ)Ես երբ խոսում եմ այն մասին, որ կան հարցեր որոնք վեր են կուսակցական ու քաղաքական հայացքներից հենց այս մասին նկատի ունեմ։
12:33 • 29.04.25Թուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրըՀիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում, սակայն երկու երկրների պաշտոնական աղբյուրները դրանց մեծ մասը հերքում են:
12:20 • 29.04.25Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածԸստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած:
