Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժած (տեսանյութ)

13:02 • 29.04.25

Թուրքիայում 25 ռուս զբոսաշրջիկի տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, տուժել է 18 ուղևոր և վարորդը, հայտնում է News.ru-ն:

Ենթադրվում է, որ վարորդն ընթացքի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհին, բախվել ջերմոցին ու կողաշրջվել: Զբոսաշրջիկներն Անթալիայի օդանավակայանից ուղևորվում էին Սիդ քաղաքի հյուրանոցներ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: