Իրադարձային
-ից
-ը
13:03 • 23.04.25Սպասվում է անձրև և ամպրոպՄարզերում ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
12:54 • 23.04.25Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. ՊիպոյանՊիպոյանի խոսքով՝ ՍԱՏՄ-ն պարտավոր է նման ապրանքները մշտապես պահել ուշադրության կենտրոնում
12:51 • 23.04.25Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ փոքր տղաներին ինչո՞ւ են hայհnյանք սովորեցնում, որտեղի՞ց է գալիս այդ մշակույթը. Նիկոլ Փաշինյան«Ես երբ խոսում էի, որ տղաների կրթության, տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, օրինակ, ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, դա որտեղից է ծագում և ինչի՞ց է գալիս՝ փոքր տղաներին հայհոյանք սովորեցնելու մշակույթը։ Ասենք, մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ էլ՝ արի, արի, հլը բա արի, արի, արի, արի, ասա՝ դե բանին ի՞նչ ես ասել, տատիկին ի՞նչ ես ասել։ Ժողովուրդ, կներեք, սա... չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ էլի, ասենք»,- ասաց Փաշինյանը:
12:47 • 23.04.25Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվելՎթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
12:22 • 23.04.25Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ«Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցության վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։
12:19 • 23.04.25Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունըԱթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից, երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։ Ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ը, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
12:10 • 23.04.25Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճարԱրարողությանը մասնակցում են կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և եկեղեցու սպասավորներ։ Նրանք երթով քայլեցին դագաղի դիմացի հրապարակով։ Հրապարակում տեղադրվել է շվեյցարական գվարդիայի պատվո պահակախումբ։Պոնտիֆիկոսին հրաժեշտի ողջ ծեսը նկարագրված է հատուկ փաստաթղթում, սակայն Ֆրանցիսկոսն իր կենդանության օրոք դրանում որոշակի փոփոխություններ է կատարել՝ պարզեցնելով ընթացակարգը։ Հավատացյալները հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում։
12:00 • 23.04.25Գագիկ Ծառուկյանը հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ քննարկել է մի շարք մշակութային նախաձեռնություններ (տեսանյութ)Դեմիր Սյոնմեզը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում՝ հռչակ բերելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
11:55 • 23.04.25«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ապրանքատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
11:50 • 23.04.25Գազամատակարարման պլանային դադարեցում` Սևան քաղաքի որոշ հասցեներում ապրիլի 25-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
11:36 • 23.04.25Երևանում «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում. կա տուժածՎթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
11:20 • 23.04.25ԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներ են (տեսանյութեր)ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում մոլեգնում են անտառային հրդեհներ, ավելի քան 3,000 մարդու տրվել է տարհանման հրաման: Հրդեհը սկսվել է երեկ առավոտյան և մինչ օրս մեկուսացվել է 10%-ով։ Հրդեհի պատճառները հետաքննում են տեղի իշխանությունները։
11:16 • 23.04.25Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավՆախորդ մրցարշավերի արդյունքում համայնքին միացել է շուրջ 100 նոր ուսանող, իսկ նախորդ տարվա մասնակիցներն ամբողջ տարին պատրաստվել են այս տարվա մրցույթին ավելի լավ արդյունք գրանցելուն և Հայաստանից դուրս մրցույթներին ներկայանալուն:
10:50 • 23.04.25Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերըԸստ այդմ՝ 9,322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 129 տեղ՝ Եվրոպական համալսարանին, 549 տեղ՝ ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:
10:48 • 23.04.25Աշտարակում «Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան տուժածներՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Քրիստինե Մ.-ն հղի է:
