Իրադարձային
-ից
-ը
20:23 • 22.04.25Հրապարակվել է Թրամփի դիմանկարը, որը Պուտինը մարտին նվիրել էր ԱՄՆ նախագահինՆկարի հեղինակ Նիկաս Սաֆրոնովի խոսքով՝ ինքը միանգամից հասկացել է, թե ինչ դեր կարող է խաղալ այդ դիմանկարը ԱՄՆ-ի և Ռուսաստանի մերձեցման գործում, այդ պատճառով էլ աշխատանքի դիմաց գումար չի վերցրել:
20:16 • 22.04.25Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ էլեկտրահшրվել ու տեղափոխվել է հիվանդանոցՀիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչ 30-ամյա Արման Գ․-ն է և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Գ․-ն։
19:59 • 22.04.25ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանի զորամասում պшյթել է պահեստի զինшմթերքը (տեսանյութ)Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
19:42 • 22.04.25Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակըՀայտնում են ՀՀ կառավարությունից։
19:28 • 22.04.25Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակումԴիմում կարող եք ներկայացնել՝ հետևելով ստորև ներկայացվող ուղեցույցին։
19:10 • 22.04.25Եկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի ՍարգսյանՄենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ այս անհեթեթ օրենքը չեղարկված չէ։ Մեր կողմից առաջ քաշած պայմանները մնում են ուժի մեջ։
19:00 • 22.04.25Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է (լուսանկարներ, տեսանյութ)Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցել Զատկի հավկիթներով մրցույթին։
18:50 • 22.04.25Վեհափառ Հայրապետը ներկա կգտնվի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի արարողությանըՀուղարկավորության արարողությունը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, Վատիկանում։
18:13 • 22.04.25ԱԺ միջադեպի առթիվ խուլիգանության հոդվածով վարույթ կհարուցվի՞․ Քննչական կոմիտեի նախագահի պատասխանըԱնհատական դեպքերով ես հիմա չեմ ցանկանա քննարկում ունենալ, եթե նախկինում հաղորդումներ են եղել, ենթադրում եմ, որ այդ հաղորդման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգեր գոյություն ունեն:
16:48 • 22.04.25Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մшրմինըՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 77-ամյա Ֆ. Գ- ն է:
16:47 • 22.04.25Այն օրակարգը, որը ձևակերպվել և իրականացվում է, ունի պատմական և շրջադարձային նշանակություն, դրա ձևավորման գործում Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել. Փաշինյանը՝ Խաչատուրյանին (տեսանյութ)Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար:
16:45 • 22.04.25Պուտինի Զատկի զինադադարը «մարքեթինգային գործողություն» էր. Ֆրանսիայի ԱԳ նախարար«Զատկի զինադադարը, որը նա (Պուտինը) անսպասելի հայտարարեց, մարքեթինգային գործողություն էր, որի նպատակը Թրամփի անհամբերության արտահայտումն ու զայրույթը կանխելն էր»,- ասել է Ժան Նոել Բարրոն։
16:18 • 22.04.25Ալիևը պետական այցով ժամանել է ՉինաստանՊեկինի միջազգային օդանավակայանում նրան և կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տրանսպորտի նախարար Լյու Վեյը և այլ պաշտոնյաներ։ Այցը կտևի 3 օր:
16:12 • 22.04.25Երևանում կայանված «Hyundai»-ում հրդեհ է բռնկվելՄինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Լիլիթ Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
15:59 • 22.04.25Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտիԲուքմեյքերները բացահայտել են Հռոմի պապի պաշտոնի երկու ֆավորիտ. Ըստ Polymarket-ի՝ ամենամեծ շանսեր ունեցող կարդինալներն են Պիետրո Պարոլինը (35%) և Լուիս Անտոնիո Գոկիմ Թագլեն (23%)։ 70-ամյա Պարոլինը Սուրբ Աթոռի ամենափորձառու դիվանագետներից է և կարևոր դեր է խաղում Վատիկանի արտաքին հարաբերություններում, մինչդեռ 67-ամյա Թագլեն գահի ամենաերիտասարդ հավակնորդներից է:
