ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանի զորամասում պшյթել է պահեստի զինшմթերքը (տեսանյութ)
ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բարսովո գյուղում։ Ըստ Պաշտպանության նախարարության հրապարակման՝ հրդեհի հետևանքով պայթել է պահեստում պահեստավորված զինամթերքը, հրդեհի նախնական պատճառն անվտանգության պահանջների խախտումն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
«Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով՝ պաշտպանության փոխնախարար Բուլիգայի գլխավորությամբ։ Պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության։ Վլադիմիրի շրջանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են զորամասի և ԱԻՆ բրիգադները։
Տեսանյութը դիտեք Tert.am-ի տելեգրամյան ալիքում։










