Իրադարձային
-ից
-ը
15:05 • 22.04.25Ավանում գործող «Օկի Դոկի» մանկապարտեզի մոտ հակասանիտարական իրավիճակ է. բնակիչներն ահազանգում ենՄենք հիմա այդ ծայրահեղ քայլին չենք դիմում, հույսով, որ գոնե 1-2 օրվա ընթացքում այս ահավոր, հակասանիտարական ու հակահիգիենիկ վիճակը պատասխանատուները կվերացնեն
14:57 • 22.04.25Ինդոնեզիայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՏուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
14:40 • 22.04.25Հռոմի պապի հուղարկավորության ծախսերը կվճարի անանուն բարերարը«Իմ թաղման նախապատրաստման ծախսերը կկատարվեն իմ կողմից ընտրված բարերարի գումարով»,- ասված է Ֆրանցիսկոսի կտակում։
14:24 • 22.04.25Երգ, պար, զարդարված սեղաններ. «Մուրզիլկա» մանկապարտեզում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ)Միջոցառումը եզրափակվեց զատկական տոնին բնորոշ «ձու կռվեցնելու» ավանդույթով, որից հետո ժյուրիի անդամները՝ տալով համապատասխան գնահատականներ՝ միջոցառման մասնակիցներին շնորհեցին պատվոգրեր:
14:21 • 22.04.25Մարիուպոլի կենդանաբանական այգում վագրը հոշոտել է աշխատակցինՈւկրաինական Մարիուպոլ քաղաքի (այժմ գտնվում է ՌԴ վերահսկողության ներքո-Խմբ.) կենդանաբանական այգում սպիտակ վագրը հոշոտել է իրեն կերակրելու համար վանդակ մտած աշխատակցին, հայտնում է Mash թելեգրամյան ալիքը:
14:13 • 22.04.25Ալեն Սիմոնյանը սադրեց հերթական անգամ, պատճառը մեր բերած նախագիծն է. Սաղաթելյանը՝ ԱԺ-ի ծեծկռտnւքի մասինՀարցին՝ Վահե Ղալումյանն ի՞նչ դերակատարություն ունեցավ, նա ասաց. «Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում խորհրդարանում բացի Նիկոլի սանիկ լինելուց, բայց դեռ կպարզենք, կհասկանանք»:
14:09 • 22.04.25ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին. Հայկ ԿոնջորյանԱյդտեղ մենք հույս ունենք՝ ընդդիմությունը ևս մեզ հետ կհամագործակցի, որովհետև նաև ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու
13:59 • 22.04.25Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ կբարձրանաՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 22-24-ին, 26-27-ին՝ 15-18մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։
13:34 • 22.04.25Կոտայքում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. տուժածներից 2-ը երեխաներ ենԲախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է:
13:25 • 22.04.25Ֆրանցիսկոս Պապը ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց Ավետարանը՝ մշտապես պաշտպան լինելով արդարությանն ու խաղաղությանը. Գարեգին ԲԱմենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ Սրբազան Պապի հոգու հանգստության և խաղաղության, ինչպես և ողջ Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց մխիթարության համար։
13:05 • 22.04.25Խոզնավարում նկատել ենք քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած կրшկnցների հետևանքները, որոնք, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական բանակի դիրքերից. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունԽոզնավարում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները:
13:02 • 22.04.25Դուք դրա համար եք, որ Photoshop-ով շենքերը հեռացնեք իրարից, շինթույլտվություն տաք, ձեզ հետ փոխկապակցված անձինք իրենց բիզնեսները զարգացնեն, դա է ձեր հայրենասիրության ընկալումը. Մանուկ Սուքիասյանը՝ Անի ԽաչատրյանինՍուքիայանի խոսքով՝ ինքն ում դեմ պայքարել է, մինչև վերջ մնացել է հավատարիմ իր պայքարին. «Ոչ թե, եկել եմ 2017 թվականի ընտրություններով, պայմանավորվածություններով մտել և այլն, այդ բզեզի բունը մի քանդեք, մի կպեք, ով որտեղ է եղել, ինչ դիրքերում է եղել, ով ինչ պայքար է տարել, հիմա ի՞նչ դիրքերում է, ու մի հատ էլ առհասարակ նայեք, ձեր կուսակցության հիմնադիրներին», -ասաց Սուքիասյանը:
13:00 • 22.04.25Վատիկանը հայտնել է Հռոմի պապի հուղարկավորության օրը«Շաբաթ օրը՝ 2025 թվականի ապրիլի 26-ին, ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով ժամը 12:00-ին), Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարի առջև, ինչպես սահմանված է Ordo Exsequiarum Romani Pontificis-ով (Հռոմի պոնտիֆիկոսի հուղարկավորման կարգ-Խմբ.): Այնուհետև Հռոմի պապի մարմինը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար, իսկ այնտեղից՝ Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկա՝ հուղարկավորության համար»,- ասել է Պապական պատարագի արարողությունների ծառայության ղեկավար մոնսինյոր Դիեգո Ռավելլին։
12:44 • 22.04.25Չեմ կարող հասկանալ, թե ինչ նկատի ունեք, ինչ ճաշկերույթներ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Աննա Հակոբյանի կազմակերպած վճարովի ընթրիքների կոռուպցիոն ռիսկի մասինՀարցին էլ՝ նրա պաշտոնավարման ժամանակ հենց Գյումրիում քաղաքապետի թեկնածուի անդամներից մեկի ընտանիքի անդամներին ձերբակալեցին շեբինի գործով, իսկ «Իրենց Սարիկին», որ թաղումներ էր պատշաճ կազմակերպում, իրականացնում էր քաղաքի լուսավորություն և այլն, ոչինչ չարվեց, ինչո՞ւ է խտրական մոտեցում ցուցաբերվում ընդդիմադիրների և իշխանությունների դեպքում, Նահապետյանը նշեց, որ լրագրողը չի կարող փաստարկել, որ այդ երկու դեպքերը նույնանման են առնվազն:
12:32 • 22.04.25ԱԺ-ում կրքերը թեժացան, պատգամավորների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք տեղի ունեցավՄիջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հայտարարեց. «Ես չգիտեմ՝ դուք պռոստը ում հետ եք ծխում, ես կյանքում ծխած չկամ: Ձերը լեզվամտածելակերպ ա, ոստիկանություն դիմելու մեջ վատ բան կա՞»:
