Ինդոնեզիայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

14:57 • 22.04.25

Ինդոնեզիայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Էպիկենտրոնը գտնվել է Մատի քաղաքից 332 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 105 հազար մարդ։

Աղբյուրը գտնվել է 71 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։