Իրադարձային
-ից
-ը
12:09 • 22.04.25Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժածՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
11:55 • 22.04.25Վատիկանը hանգnւցյալ Պապից առաջին կադրերն է հրապարակել (լուսանկարներ, տեսանյութ)Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո առաջին կադրերը։ Լուսանկարներում պատկերված է պոնտիֆիկոսը՝ դագաղի մեջ։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին հայտարարվել է ապրիլի 21-ին։ Մահվան պատճառը ինսուլտ էր։
11:26 • 22.04.25Երևանում «Lexus»-ը վրшերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին. նա տեղափոխվել է հիվանդանոցՎարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
11:20 • 22.04.25Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք (տեսանյութ)Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ` նույնականացման նշաններով չդրոշմավորված 0․7 լ տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։
11:15 • 22.04.25Որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը. հայտարարություն«Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:
11:04 • 22.04.25Վանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Վանի Բաշկալե շրջանում։
10:57 • 22.04.25Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը (լուսանկարներ)FINTECH360-ին մասնակցում էին փորձագետներ 20 երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Վրաստան, Ղազախստան, Կիպրոս, Ղրղըզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, ԱՄԷ, Ռուսաստան, Սինգապուր, Տաջիկստան, Ուզբեկստան, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա և Ճապոնիա։
10:56 • 22.04.25ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիրՌուսական զորքերը Սև ծովն օգտագործում են՝ ուկրաինական տարածքի վրա հրթիռային հարվածներ հասցնելու համար։ «Հրթիռակիրների տեղակայումը նույնը չէ, ինչ հրթիռակոծությունը, բայց հրթիռակոծման հավանականությունը, անշուշտ, աճում է»,- ասվում է հաղորդագրությունում։
10:52 • 22.04.25Իրենք ինչպե՞ս եկան իշխանության, ճանապարհ փակելով չէ՞, հիմա այնպես չանեն, որ ճանապարհ փակելով էլ հեռանան, հերիք եղավ. ակցիայի մասնակիցՆշենք, որ Քասախ գյուղի բնակիչները կրկին ճանապարհ են փակել։ Նրանք պահանջում են կարգավորել գյուղի տրանսպորտի խնդիրը. վերականգնել ավտոբուսային 59 երթուղին։
10:04 • 22.04.25Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոց խաչմերուկումԿապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան:
09:52 • 22.04.25Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց. թյուրքագետԱռաջիկա 2-3 օրերին հավանաբար կլսենք թուրքական քարոզչության այլ նմուշներ՝ արտահայտված իբր հայ ժողովրդի անունից։
09:48 • 22.04.25Ուկրաինան պատրաստ է երկխոսության՝ Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար. Զելենսկի«Ռուսաստանը մերժել է ոչ միայն ամբողջական և անվերապահ զինադադարի մասին ամերիկյան առաջարկը, որն արվել է Ջիդդայի բանակցություններում ավելի քան մեկ ամիս առաջ, այլև երեկվա առաջարկը՝ շարունակել անել ամեն հնարավորը Զատկից հետո լռություն պահպանելու համար... Մոսկվայից հստակ պատասխան ենք ակնկալում։ Մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման, թե ինչպես դա ապահովել»,- ասել է Զելենսկին։
09:33 • 22.04.25ԱՄՆ-ում Թրամփի աջակցության մակարդակը նվազում է. հարցումԳործակալությունը նաև հիշեցրել է, որ հանրապետական նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի վարկանիշն իր նախագահության սկզբում ավելի բարձր էր՝ 55%, բայց հետագայում սկսեց իջնել և 2022 թվականից ի վեր չի բարձրացել 42%-ից, իսկ դրա ամենացածր մակարդակը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ 35%։
09:31 • 22.04.25Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից․ ԱբրահամյանՊատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տվող անձն ավելի է կարևորում իր կոնֆորտն ու ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան իր հետ երկար տարիներ ՊԲ-ում ծառայած, կամավորագրված, ուժային տարբեր կառույցների կազմում Արցախի պաշտպանությունն ապահոված հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը:
09:22 • 22.04.25ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարին թալանել են ռեստորանումԳաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են նախարարի անվտանգությունը և նրա հետ գտնվել են ռեստորանում, դիտել են տեսախցիկների տվյալները և պարզել, որ գողը եղել է անհայտ սպիտակամորթ տղամարդ, որի դեմքին բժշկական դիմակ է եղել:
