Իրադարձային
-ից
-ը
16:49 • 21.04.25Պապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան. ինչ արարողություններ են սպասվում մինչև նոր պոնտիֆիկոսի ընտրությունըՆախկինում Հռոմի պապի մահը հաստատում էր կարդինալը, որն արծաթե մուրճով հարվածում էր նրա ճակատին, իսկ այժմ դա անում է անձնական բժիշկը։ Դրանից հետո Պապի սենյաները կնքվում են, և ոչ ոք իրավունք չունի դիպչել փաստաթղթերին կամ անձնական իրերին։ Պապի անվտանգության պահապան Շվեյցարական գվարդիան ի նշան սգի փոխել է գունագեղ համազգեստը մուգ կապույտի։
16:46 • 21.04.25Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով.
16:20 • 21.04.25Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Tiida»-ն․ կան տուժածներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
16:18 • 21.04.25Արցախից սև-սև ջիփերով փախնում էին, իսկ Աննա Հակոբյանն այնտեղ էր. արցախցի ցուցարարԵս կառավարության մոտ հայտարարել եմ, որ էն մարդը, ով ասում է, որ արցախցին չի կռվել, ինքն առնվազն սուտ է խոսում, իսկ այն մադը, ով ասում է, որ արցախցին փախել է, դա էլ է եղել, ինչու՞ եք ժխտում: Ինչու չեք ուզում իրականությունն ասել
16:13 • 21.04.25Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերՔննարկվել են նաև Գյումրիում Եվրոպայի օրվան նվիրված՝ մայիսի 6-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։ Վասիլիս Մարագոսը Դավիթ Առուշանյանին հրավիրել է մասնակցել տոնական միջոցառումներին։
16:13 • 21.04.25Իտալական ԶԼՄ-ները հայտնել են Հռոմի պապի մահվան հավանական պատճառըRepubblica-ն իր հերթին գրում է, որ եթե Պապի մահվան պատճառը եղել է ուղեղի արյունազեղումը, ապա դա, ըստ ամենայնի, կապված չէ շնչառական խնդիրների հետ, որոնցից պոնտիֆիկոսը երկար ժամանակ տառապում էր։ Հրատարակությունը մեջբերում է բժիշկների խոսքը, որի համաձայն՝ պոնտիֆիկոսը խաղաղ է կյանքից հեռացել։
16:03 • 21.04.25«Ամեն անգամ ընդգծելը՝ նախկին ՔՊ-ական, նախկին ՔՊ-ական, ի՞նչ եք ուզում ասել». Քոչարյանի գործով դատավորը դուրս հանեց լրագրողինՓաստաբան Արամ Վարդևանյանի հարցին՝ ինչի՞ մասին էր այս ամենը, դատավորն ասաց. «Բան ունեք ասելու, ասեք, թե չէ ստացվում է պատի տակ խոսել, բացարկ եք հայտնում, չեք պնդում: Ամեն անգամ ընդգծելը նախկին ՔՊ-ական, նախկին ՔՊ-ական, ի՞նչ եք ուզում ասել»:
16:03 • 21.04.25Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ չի կարող մոռացության մատնվել. Փաշինյան«Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ ունենալը չի կարող մոռացության մատնվել: Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար», - ասվում է գրառման մեջ։
15:47 • 21.04.25Լրտեսական ու հետախուզական տվյալներ են հավաքվում հայաստանյան ոլորտի փորձագետներից. կիբերհանցագործության թիրախում քաղհասարակության ներկայացուցիչներն ենՊապյանի խոսքով՝ օրինակ, նախորդ հարձակման համար կոնկրետ օգտագործվել է ԵՄ դեսպանի անունը, որի անունով պարզապես ստեղծվել է կեղծ օգտահաշիվ՝ իր անուն ազգանունով, և իր անունից ուղարկվել է միջոցառման մասնակցության հրավեր, ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ հրավերներ ԵՄ դեսպանը չի ուղարկում, և ինքը, ըստ էության չի էլ կարող ուղարկել, քանի որ կան դրա համար համապատասխան անձինք կամ միջոցառումների կազմակերպիչներ:
15:35 • 21.04.25Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում. ՓաշինյանՊանելային քննարկման առաջին մասում անդրադարձ է կատարվել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մարտահրավերներին, ոլորտային բարեփոխումների ազդեցությունն արդարադատության իրականացման արդյունավետության և ժամկետների վրա, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների արագության հարաբերակցությունը դատական քննության ժամկետների հետ, դատական պաշտպանության իրավունքի և արդարադատության արագության հարաբերակցությունը դատավարական չարաշահումների համատեքստում:
14:55 • 21.04.25Երևանում դանակահարությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորԴեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտանբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:
14:48 • 21.04.25Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ«Ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցությունները Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ… Իր հովվապետության ընթացքում նա ակտիվորեն նպաստել է Ռուս Ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Սուրբ Աթոռի միջև կառուցողական փոխգործակցությանը»,- ասվում է հեռագրում։
14:29 • 21.04.253 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ոստիկանությունից ազատում», 2 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերՆիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
14:29 • 21.04.25Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆԱդրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
14:22 • 21.04.25Արցախցիները հանդիպել են Շահրամանյանի հետ. Արցախի նախագահի անունից նամակ կուղղվի Գլխավոր դատախազին, ՔԿ և ԱԱԾՉենք պատկերացնում, որ չեն ընդունի, Հայաստանի կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի մասին, ասում է՝ դեմ ենք կոռուպցիային։ Հետքայլ գոյություն չունի, ավելի վճռական ենք տրամադրված։ Վճռական քայլ է, որ նախագահի հետ գնալու ենք»,- նշեց Սարգսյանը:
