Իրադարձային

-ից
-ը
  • Պուտինը Զատկի զինադադшրը երկարաձգելու հրաման չի տվել. Կրեմլ
    19:44 • 20.04.25
    Պուտինը Զատկի զինադադшրը երկարաձգելու հրաման չի տվել. Կրեմլ
    Ապրիլի 20-ի կեսօրին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զորքերի բոլոր խմբերը խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը։ Գերատեսչության տվյալներով՝ ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ից հետո ուկրաինական բանակը 444 անգամ գնդակոծել է ռուսական դիրքերը և անօդաչու թռչող սարքերի 900 հարված է հասցրել։ Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետակոծությունները և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։
  • Սվաճյան փողոցում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
    19:31 • 20.04.25
    Սվաճյան փողոցում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
    Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սվաճյան փողոցում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել։
  • Նա իր հավատքը կրեց ամբողջ կյանքի ընթացքում, ու այն փոխանցեց ինձ. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Ցեղասպանությունը վերապրած նախատատի մասին
    18:53 • 20.04.25
    Նա իր հավատքը կրեց ամբողջ կյանքի ընթացքում, ու այն փոխանցեց ինձ. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Ցեղասպանությունը վերապրած նախատատի մասին
    «Նախատատս վերապրել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Մարդկանց սպանել են իրենց հավատքի համար։ Նրա ծնողները սպանվել են իրենց հավատքի համար, և նրանց կոկորդները կտրվել են նրա աչքի առաջ: Եվ, իհարկե, նա իր հավատքը կրեց ամբողջ կյանքի ընթացքում, ու այն փոխանցեց ինձ, սովորեցրեց աղոթել, բացատրեց, թե դա ինչ է, ինչի մասին է», -  պատմել է Սիմոնյանը:
  • Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Գարեգին Բ-ին Սուրբ Զատկի առթիվ
    18:11 • 20.04.25
    Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Գարեգին Բ-ին Սուրբ Զատկի առթիվ
    «Քրիստոսի Հարությունը ուրախությամբ է լցնում մեր հոգիները, հնարավորություն է տալիս մասնակից դառնալու Աստծո Որդու խաչի մեծ սխրագործությանը և փրկություն գտնելու հույս է սերմանում:  Մաղթում եմ ձեզ լիարժեք հոգևոր և ֆիզիկական ուժ, Հարություն առած Տիրոջ օգնությունը՝ ձեր հետագա պատասխանատու ծառայության մեջ՝ պետական ​​բարձր պաշտոնում», - ասված է ուղերձում:
  • Երևանում մի քանի տարի է՝ կեղտաջրերը լցվում են բնակիչների տները. «Վեոլիա ջրին», Մալաթիա վարչական շրջանի ղեկավարությանը  և Տիգրան Ավինյանին դիմելն օգուտ չի տվել (լուսանկարներ)
    17:30 • 20.04.25
    Երևանում մի քանի տարի է՝ կեղտաջրերը լցվում են բնակիչների տները. «Վեոլիա ջրին», Մալաթիա վարչական շրջանի ղեկավարությանը և Տիգրան Ավինյանին դիմելն օգուտ չի տվել (լուսանկարներ)
    Այսօր՝ ապրիլի 20-ին shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչներն պատմել են. «2018 թվականից մեր թաղը գարշահոտ է շնչում ու պատճառը ոչ թե բնակիչների փնթի ապրելու մեջ է, այլ «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետարանի։ Մենք՝ բնակիչներով, ինչքան հնարավոր է պայքարում ենք այս գարշահոտի դեմ, սակայն՝ ոչ մի արդյունք։ Դիտահորերից կեղտաջրերը 6-7  տարի է հոսում են։ Անգամ հարևանությամբ դպրոց այցելող աշակերտները այս հոտի պայմաններում են ուսում ստանում։  Զանգահարում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ դա մեր գործը չէ, դիմեք թաղապետարան, զանգում ենք թաղապետարան, այնտեղից էլ՝ նույն պատասխանը։ Մի քանի անգամ էլ դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ հավատալով, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կազդի «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետի վրա բայց, զուր, ոչ մի օգուտ։