Իրադարձային
-ից
-ը
18:54 • 19.04.25Ռուսաստանը վերադարձրել է 246 ռուս զինծառայողի, իսկ դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 246 ռազմագերի․ ՌԴ ՊՆ«Գերությունից վերադարձած ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց օգնություն է ցուցաբերվում։ ՌԴ-ն որպես բարի կամքի ժեստ Ուկրաինայի ԶՈՒ-ին է փոխանցել 31 վիրավոր ռազմագերի՝ 15 վիրավոր ռուս զինծառայողների դիմաց»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:42 • 19.04.25«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին․ Hetq.amEK-AAB-ն 2023 թ. ապրիլին էր տեղափոխվել Հայաստան ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ընդ որում՝ այս օդանավը հունվարի 6-ից կոմերցիոն թռիչքներ չէր կատարում եւ կանգնած էր «Զվարթնոցում»: Այսպիսով՝ EK-AAB-ն «Հայկական ավիաուղիների» շարժակազմում մնաց շուրջ 2 տարի:
18:35 • 19.04.25Սուրբ Զատիկն ուրախության տոն է, թող որ հույսը, հավատն ու սերն առաջնորդեն մեր սրտերը, մտքերն ու գործողությունները․ Արամ ԱզատյանՍիրելի արաբկիրցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում:
18:16 • 19.04.25Վրաստանում և Ադրբեջանում նույն՝ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվելԱդրբեջանական լրատվականներն էլ, իրենց հերթին, հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Յարդիմլի կայարանից 10 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16:00-ին, տեղի է ունեցել 11 կմ խորության վրա։
18:06 • 19.04.25Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
17:27 • 19.04.25Տե՛ր, ես Քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ Սուրբ տաճարիդ մեջ․ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսովԴպրապետին ժառանգորդների մասին Սաղմոս։ Ականջ դիր իմ խոսքերին, Տեր և ականջալուր դարձրու աղաղակիս։ Ընդունիր ձայնն աղոթքներիս, թագավոր իմ և Աստված իմ։ Աղաչում եմ քեզ Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, որ առավոտյան պատրաստ լինեմ քո առջև կանգնելու ։
16:44 • 19.04.25Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրումԸստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
16:41 • 19.04.25Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերՊարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
16:32 • 19.04.25Թքած կպցրած մայթերի համար հիմա էլ կրկին անգամ հերոս հարկատուների հաշվին նոր գումարներ են դուրս գրում՝ թքածները ժամանակավոր կպցնելու համար․ Արթուր Չախոյան (լուսանկարներ)«Հետաքրքիր է՝ ՔՊ-ականների մոտ գումարի չափման միավորը խորանարդ մետրո՞վ են հաշվում, թե՞ կիլոմետրո՞վ»,- գրել է Չախոյանը։
16:04 • 19.04.25Միխայիլ Բոյարսկին բեմում սայթաքելու հետևանքով գտնվում է հիվանդանոցում«Բոյարսկին առայժմ հիվանդանոցում է։ Ինքնազգացողությունը նորմալ է, պարզապես հանգստի կարիք ունի։ Հուսով ենք՝ շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի», - ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։
15:56 • 19.04.25Երուսաղեմում վառվել է Սրբազան կրակըԿրակը հայտնվում Տիրոջ գերեզմանի տաճարում, որը կանգնեցված է այն տարածքի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը խաչվեց, թաղվեց և հարություն առավ:
15:23 • 19.04.25Երևանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքի զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՄիջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, պաշտոնյաներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
15:08 • 19.04.25Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածՎթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
14:40 • 19.04.25Փրկարարները Դիլիջանի անտառներում հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓրկարարներն օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերել են տուժածին, ցուցաբերել համապատասխան օգնություն, պատգարակել (մոտ 5 մ) դեպի փրկարարական ավտոմեքենա, այնուհետև մոտեցրել (մոտ 4 կմ) շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
14:25 • 19.04.25Կաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի մեր ազգի զավակներին. Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ նա ողջունել է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանին և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանին՝ նրանց մաղթելով արդյունավետ ծառայություն։
