Թքած կպցրած մայթերի համար հիմա էլ կրկին անգամ հերոս հարկատուների հաշվին նոր գումարներ են դուրս գրում՝ թքածները ժամանակավոր կպցնելու համար․ Արթուր Չախոյան (լուսանկարներ)

16:32 • 19.04.25

Բորդյուրաշեն վարչական շրջանը հպարտորեն գովազդում է սեփական ձախողումները՝ ներկայացնելով դրանք որպես ձեռքբերում։ 2023-ին առանց բետոնի, հողի վրա «կառուցած» մայթերը քանդվել են՝ բետոնի գումարը լափելու արդյունքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Թքած կպցրած մայթերի համար հիմա էլ կրկին անգամ հերոս հարկատուների հաշվին նոր գումարներ են դուրս գրում՝ թքածները ժամանակավոր կպցնելու համար։

2023թ-ին այդ «բարեկարգումների» ընթացքում, երբ ցույց էի տալիս այդ երկար կյանք չունեցող, կոռուպցիոն, առանց բետոն իրականացված «բարեկարգումները», ինձ ինչ ձևի ասես որ չզրպարտեցին - շպիոնից սկսած, մինչև ազգի դավաճան։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ իրենք՝ սխալ։

Հետաքրքիր է՝ ՔՊ-ականների մոտ գումարի չափման միավորը խորանարդ մետրո՞վ են հաշվում, թե՞ կիլոմետրո՞վ»,- գրել է նա։