Իրադարձային
-ից
-ը
20:58 • 17.04.25Զnhվшծ զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարը կկազմի 8 մլն դրամ՝ նախկին 5.5 մլն դրամի փոխարենՄասնավորապես, առաջարկվում է՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելիս հիմք ընդունել որոշմամբ սահմանված ուղեգիրը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Միաժամանակ պահպանվում է որոշմամբ սահմանված ընթացակարգը՝ միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրելու մասով:
20:46 • 17.04.25Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրшվորՎթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
20:34 • 17.04.25Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետըԱյս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
20:20 • 17.04.25Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։
20:10 • 17.04.25Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300 հազար դրամ սոցիալական աջակցությունՄարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. փետրվարի 1-ից:
19:58 • 17.04.25ՊԵԿ նախագահը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԿարևորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ համագործակցությունը միտված է խթանելու ուսանողների ու հետազոտողների ներգրավվածությունը ՊԵԿ-ի տվյալահեն նախագծերում՝ նպաստելով պետական հատվածի արդիականացմանը համապատասխան նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։
19:49 • 17.04.25Կգործարկվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որը դրամաշնորհներ կտրամադրի հեռարձակողներին հանրօգուտ բովանդակություն ստեղծելու համարԱրդյունքում՝ հիմնադրամը կնպաստի հանրօգուտ հաղորդումներ մատուցելու եղանակով սոցիալական տարբեր հասակային խմբերի (երեխաների, թոշակառուների, աշխատողների) բազմազանության զարգացմանը: Ինչպես նաև կնպաստի մանկական, մշակութային, գիտակրթական, իրավական գիտելիքների բարձրացման, բացասական երևույթների դեմ պայքարող հաղորդումների ու հաղորդաշարերի պատրաստմանն ու հեռարձակմանը, նաև օտարերկրյա հանրօգուտ հաղորդումների, հաղորդաշարերի, սերիալների, վավերագրական ֆիլմերի գնմանը, թարգմանությանն ու հեռարձակմանը։
19:30 • 17.04.25Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ըՆախագծով առաջարկվել է փոփոխել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման և եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները:
19:15 • 17.04.25Ներողություն եմ խնդրում զnhերի սխալ թիվ արտաբերելու համար, որևէ միտում չի եղել. Խաչատուր ՍուքիասյանԽոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև
18:37 • 17.04.25Լսվել են կրшկnցներ, պարզ չի, թե որ կողմից. Գեղարքունիքի մարզպետԻնչ վերաբերում է Սոթքի հանքավայրին, ապա այն բնականոն հունով իր աշխատանքները կազմակերպում է,
18:19 • 17.04.25Կառավարությունն Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Հրաչյա Զաքոյանին2025 թվականի մարտի 19-ին տեղի էր ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ՝ Արևիկ Ազիզյանը, Հրաչյա Զաքոյանը, Հայկ Ղազարյանն ու Սոնա Ծառուկյանը:
17:46 • 17.04.25ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
16:02 • 17.04.25«Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը փողոցի փոսը վերացնելու խնդիրը չեն լուծում. քաղաքացիներն ահազանգում ենՄինչդեռ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Շահումյան 4-րդ փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Ախպարաշենի սկզբնամասում 20 օր է՝ հսկայական փոսը պատուհաս է դարձել քաղաքացիների ու վարորդների համար:
15:13 • 17.04.25Գնդակը քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներԿառուցապատող ընկերության ներկայացուցիչների կողմից փորձ արվեց առկա իրավիճակը մանիպուլյատիվ և կեղծ պնդումների միջոցով այլ կերպ ներկայացնել: Մասնավորապես, վերջիններս նշեցին, որ իբր իրենք գնորդներին կանչում են փոխանցման ակտեր ստորագրելու, սակայն գնորդները հրաժարվում են՝ չնշելով դրա իրական պատճառը:
14:53 • 17.04.25Մինսկում Մարշալ Բաղրամյանի պատվին դպրոց է անվանակոչվելԲելառուսի մայրաքաղաքում հայ մեծ զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ևս երկու զորահրամանատարների՝ գեներալ Գեորգի Զախարովի և մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկիի անվան դպրոցներ են բացվել։
