Իրադարձային
-ից
-ը
13:19 • 17.04.25Մալդիվյան կղզիներում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա. վերջինիս վիրահատել ենՏուժածի խոսքով՝ նա միանգամայն պահպանել է անվտանգության կանոնները, սակայն շնաձուկը հարձակվել է նրա վրա՝ կծելով դաստակը: Զբոսաշրջիկն իրեն չի կորցրել ու հրել է գիշատչին՝ լաղալով դեպի նավակն ու օգնություն խնդրելով: Ի վերջո նրան վիրահատել են:
13:14 • 17.04.25Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումըՍուրբ Պատարագի ընթացքում ընթերցվեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:
13:11 • 17.04.25Արաղչին ժամանել է ՄոսկվաԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախապես ծրագրված այցը Ռուսաստան տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով և երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների շարունակական խորհրդակցությունների շրջանակում։
13:08 • 17.04.25Արդեն հոգնել ենք ասֆալտի վերաբերյալ դիֆերամբներից, խրամատները հաղթահարելով ենք գալիս աշխատանքի. Էլինար Վարդանյան (տեսանյութ)Վարդանյանը նշեց, որ կարելի է դեռ երկար թվարկել կառավարության ծրագրի կատարման արդյունքների հետ կապված խնդիրները՝ կոռուպցիա, չիրականացրած խոստումներ, վտանգներ, սպառնալիքներ, բայց գիտեք՝ մարդիկ ամեն ինչ լավ տեսնում են, իրենց առօրյա կյանքում էլ գնահատում են այդ արդյունքները։
13:04 • 17.04.25ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհերՀաղորդվում է, որ վնասներ են հասցվել տներին, ուսանողական հանրակացարաններին, ուսումնական հաստատությունների և սննդի ձեռնարկությունների շենքերին, ինչպես նաև ավտոմեքենաներին։ Անօդաչու սարքերի հարձակումների պատճառով քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել:
12:47 • 17.04.25Ոչ մի տարաձայնություն չկա, լիազորություններս դադարեցվել են իմ դիմումի համաձայն, ավելի հետաքրքիր պետական պրոյեկտում եմ ներգրավվելու. Վահագն ԹևոսյանԹևոսյանը նշեց, որ պլանավորում է զբաղվել այդ ծրագրի առաջխաղացմամբ, նախագծի ձևը, բովանդակությունն, իր մասնակցության կարգավիճակը դեռևս քննարկումների փուլում են:
12:39 • 17.04.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաԱպրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
12:31 • 17.04.25Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. Hetq.amՆալբանդյանը վճարել է գումարի մեծ մասը՝ 240 մլն դրամը և հրաժարվել է վճարել մնացած 60 մլն-ը։ Գումարի վճարման պահանջով «Օազիս մարկետը» դիմել է դատարան։
12:11 • 17.04.25Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-նՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:
11:43 • 17.04.25Մենք պարտավոր ենք «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կոչ-պահանջը դարձնել յուրաքանչյուրինս և բոլորինս՝ միաժամանակ. Դավիթ ԱնանյանՔաղաքական տեսանկյունից Խորհրդի գործողությունները կարող են դիտվել որպես ազգային ուղղվածություն ունեցող օրակարգ ձևավորող կարևոր նախաձեռնություն: Սա պարզապես արձագանք չէ առկա խնդիրներին, այլ ազգային շահերի համակարգային ըմբռնման և ներկայացման փորձ՝ իշխանություններին քաղաքական և իրավական պահանջի ձևաչափով։
11:32 • 17.04.25Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորություններըՈրոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետով՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 17-ից համարել դադարած»:
11:19 • 17.04.25ԱՄՆ-ում նապաստակը թռիչքի ժամանակ մտել է 159 ուղևոր տեղափոխող Boeing-ի շարժիչի մեջ, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է (տեսանյութ)Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուներին հաջողվել է մեկ շարժիչով վերադառնալ օդանավակայան ու վայրէջք կատարել: Ստուգումից հետո շարժիչում հայտնաբերվել է նապաստակի հետքեր:
11:10 • 17.04.25Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամՆշենք, որ Անահիտի բրոնզաձույլ արձանը նախկինում երբեք Հայաստանում չէր ցուցադրվել։ Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ Անահիտի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին՝ Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։
10:15 • 17.04.25Երևանում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
09:35 • 17.04.25Հռոմի պապն առողջական վիճակի պատճառով չի կատարի Սուրբ Հարության տոնի հիմնական արարողությունները ՎատիկանումՆշվում է, որ Ավագ ուրբաթ Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Պատարագը կմատուցի Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին՝ Արևելյան եկեղեցիների դիքաստերիի պրեֆեկտը։ Նույն օրը երեկոյան կարդինալ Բալդո Ռեյնան՝ Հռոմում Պապի գլխավոր փոխանորդը, կառաջնորդի Խաչի ճանապարհը Կոլիզեյում:
