Մալդիվյան կղզիներում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա. վերջինիս վիրահատել են
Մալդիվյան կղզիների էլիտար հանգստյան գոտիներից մեկում շնաձուկը հարձակվել է ռուս զբոսաշրջիկի վրա. վերջինիս վիրահատել են, գրում է Shot թելեգրամյան ալիքը:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը լողակներով և ջրի տակ շնչելու համար խողովակով խորասուզվել է ոչ մեծ խորության վրա:
Տուժածի խոսքով՝ նա միանգամայն պահպանել է անվտանգության կանոնները, սակայն շնաձուկը հարձակվել է նրա վրա՝ կծելով դաստակը: Զբոսաշրջիկն իրեն չի կորցրել ու հրել է գիշատչին՝ լաղալով դեպի նավակն ու օգնություն խնդրելով: Ի վերջո նրան վիրահատել են:










