ԱՄՆ-ում նապաստակը թռիչքի ժամանակ մտել է 159 ուղևոր տեղափոխող Boeing-ի շարժիչի մեջ, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է (տեսանյութ)
ԱՄՆ-ում Դենվերից Էդմոնտոն թռչող Boeing-ում նապաստակը մտել է 159 ուղևոր տեղափոխող օդանավի շարժիչի մեջ, ինչի հետևանքով United Airlines-ի օդանավի շարժիչը երկնքում բռնկվել է, հայտնում է abcnews.go.com-ը:
Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուներին հաջողվել է մեկ շարժիչով վերադառնալ օդանավակայան ու վայրէջք կատարել: Ստուգումից հետո շարժիչում հայտնաբերվել են նապաստակի «հետքեր»:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:










