Իրադարձային
-ից
-ը
21:25 • 15.04.25Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմինԴեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
21:11 • 15.04.25Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել էՆրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով քսաներեք փաթեթ։
20:42 • 15.04.25Երևանի «Արարատ» կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պшտերшզմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը. Գագիկ ԾառուկյանԱյս կոնյակը պատրաստված է 1945 թվականի բերքից, այն չի վաճառվելու, լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով։
20:25 • 15.04.25Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղություններըԿողմերը կարևորել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:
19:41 • 15.04.25Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը․ ՓաշինյանՓաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին:
19:31 • 15.04.25Իմ կենսաբանական կոդի էական մասը հայկական է․ Էմիր ԿուստուրիցաՊատասխանելով այն հարցին, թե արդյոք չէր ցանկանա այցելել Հայաստան, նա նշել է, որ այլևս չի նվագում և չունի խումբ, սակայն կցանկանար այցելել Հայաստան։
19:10 • 15.04.25Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
18:51 • 15.04.25Ապրիլի 14-15-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոցՓրկարարներն ու ոստիկանները շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին։
18:45 • 15.04.25Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցերի շրջանակԶրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:
18:24 • 15.04.25Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու, մենք երեք ամիս աշխատավարձ չենք ստացել․ Անահիտ ՂուկասյանԹատրոնի կոլեկտիվը հավաքվել էր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի։
18:15 • 15.04.25Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի պաշտոնակցի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հարցերԶրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։
17:58 • 15.04.25Ավելի լավ նվեր, քան մեր ընդդիմությունն է, չի կարող լինել, ոչ ելույթ են ունենում, ոչ որևէ առաջարկ անում, ինչ-որ բան ասում են ու ծլկում, չեմպիոն են դրանում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը գալիս ասում է՝ հայհոյում եք, թքում եք: Եղբա՛յր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով, խմբակցությանդ ղեկավարից բռնած` դրա մաստեր սպորտ եք, էս ինչի՞ց եք խոսում:
17:33 • 15.04.25Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բանակում «կերել» են զինվորների ներքնաշորերը:
17:13 • 15.04.25Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղելԱրտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
16:54 • 15.04.25Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՎթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
