Իրադարձային
-ից
-ը
11:44 • 16.04.25Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կայքի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:04-ին: Էպիկենտրոնը գտնվել է Նուրհակու, իսկ օջախը՝ 6,98 կմ խորության վրա։
11:34 • 16.04.25Ֆրանսիան Ալժիրից հետ է կանչում իր դեսպանին և արտաքսում Ալժիրի հյուպատոսության 12 աշխատակցիԵրկուշաբթի օրը Ալժիրը հայտարարել է, որ 12 ֆրանսիացիների արտաքսման պատճառ է դարձել Ֆրանսիայի իշխանությունների կողմից Ալժիրի հյուպատոսական պաշտոնյայի ձերբակալությունը՝ առևանգման գործով։
11:22 • 16.04.25Փաշինյանն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին:
11:05 • 16.04.25Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը երեկվանից փակ են, պատճառը հարկերը չվճարելն էՔննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը պատճառների մասին խոսելով, Tert.am-ին տեղեկացրեց. «Cofee House-ում առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ»:
10:46 • 16.04.25Բուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն դոլար հատկացնելու առաջարկըՍակայն Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը, հայտնում են «Ազատության» աղբյուրները։
10:34 • 16.04.25Կառավարությունը վճռական է տրամադրված Հայաստանի եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանն աջակցելու հարցում. ՓաշինյանԿրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի Հանրապետության, ՀՀ եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության, հաջողությունների և երջանկության տարի:
10:21 • 16.04.25Մոսկվայից Հուրգադա չվերթի ժամանակ ուղևոր է մահացելԴժբախտ դեպքը տեղի է ունեցել Nesma Airlines ավիաընկերության NE601 չվերթի ժամանակ: Օդանավը Ռուսաստանից Եգիպտոս է մեկնել այսօր՝ ժամը 4:57-ին։ Ականատեսների խոսքով՝ թռիչքից մեկ ժամ անց տղամարդը սկսել է խեղդվել, իսկ մյուս ուղևորներն ու անձնակազմը փորձել են օգնել նրան, սակայն ապարդյուն։
09:34 • 16.04.25Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը․ ՆԳ նախարարԳրանցված առաջընթացը Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կառավարության բարձր հովանու, միջազգային գործընկերների կայուն աջակցության, քաղաքացիական հասարակության ներգրավման, հանրության վստահության, ինչպես նաև բարեփոխումների իրականացման հարցում Ներքին գործերի նախարարության ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքն է։
09:28 • 16.04.25Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքում բուք էՀարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:15 • 16.04.25Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ Սուրենյան«Լեռներում զգալի ձյուն կուտակվեց, ցրտահարություններ չեղան, վաղվանից էլ օրերը կտաքանան։ Արտակարգ լավ վերջաբան»,-գրել է նա։
08:08 • 16.04.25Էջմիածին քաղաքում մեքենա է այրվելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
23:46 • 15.04.25Արցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը․ հայտարարությունԱյս փուլում ոչ մի այլ ընդառաջ քայլ չի քննարկվում ՀՀ կառավարության կողմից, որոնք կարող են առնչվել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մնացած 11 կետերի կատարմանը:
23:30 • 15.04.25Արտաշատում մի խումբ երիտասարդների վիճաբանություն-ծեծկռտnւքի հետևանքով պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոցՏեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և գտնվում է վիրահատարանում։
23:12 • 15.04.25Պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության մի շարք նախագծերի ֆինանսավորումը ՀայաստանումԲացի հայաստանյան նախագծից, կրճատվել են Պետդեպարտամենտի տարբեր ծրագրերի դրամաշնորհները Բելառուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Ղրղզստանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Թունիսում, Ուզբեկստանում և Շրի Լանկայում։
22:59 • 15.04.25Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրшվորներՎարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
