Մոսկվայից Հուրգադա չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

10:21 • 16.04.25

Մոսկվայից Հուրգադա չվերթի ժամանակ ուղևորներից մեկը՝ մի տղամարդ, մահացել է : Մահվան նախնական պատճառն ասթման է, գրում է Mash թելեգրամյան ալիքը:

Դժբախտ դեպքը տեղի է ունեցել Nesma Airlines ավիաընկերության NE601 չվերթի ժամանակ: Օդանավը Ռուսաստանից Եգիպտոս է մեկնել այսօր՝ ժամը 4:57-ին։ Ականատեսների խոսքով՝  թռիչքից մեկ ժամ անց տղամարդը սկսել է խեղդվել, իսկ մյուս ուղևորներն ու անձնակազմը փորձել են օգնել նրան, սակայն ապարդյուն։ 

Ի վերջո ինքնաթիռը վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան, և բժիշկները հաստատել են տղամարդու մահը։

Нет описания.