Իրադարձային
-ից
-ը
12:13 • 14.04.25Օրենքի նախագիծ են բերել, տրանսպորտի սակագինը դարձնում են տեղական վճար, որ հանրաքվեի դնելու հնարավորություն չտան. Անդրանիկ ԹևանյանԹևանյանը նշեց, որ մարդիկ պետք է հասկանան, որ եթե ուզում են այս թալանի դեմն առնել, դա կլինի տեղական վճար, դա կլինի ավտոկայանատեղիների, կարմիր կետագծերի, աղբահանության վճար, դա կլինեն այլ վճարներ, տրանսպորտի գին և այլն, պետք է իշխանության փոփոխություն լինի: «Կոնկրետ «Մայր Հայաստանը» պատրաստ է Երևան քաղաքում իշխանափոխությունից հետո և իշխանությունը ստանձնելուց հետո կյանքի կոչել այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք։
11:52 • 14.04.25Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերըՀանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղություններն ու ոլորտները կընդլայնվեն՝ ապահովելով երկկողմ համագործակցության նոր մակարդակ:
11:47 • 14.04.25Երևանում բախվել են «Kia»-ն ու «Chery»-ն. կա տուժածՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
11:47 • 14.04.25Ալժիրը վտարում է 12 ֆրանսիացի դիվանագետի. Փարիզը պատասխան քայլեր է խոստացելԸստ Le Figaro-ի, խոսքը վարչական և դիվանագիտական անձնակազմի անդամների մասին է, որոնք կապված են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հետ: Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ Ալժիրը արտաքսում է դիվանագետներին՝ ի պատասխան հանցագործություններ կատարելու համար Ֆրանսիայից ալժիրի երեք քաղաքացիների արտաքսման։
11:41 • 14.04.25Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրելՄանդատից հրաժարվելը են երկուսը «Մեր քաղաքը» դաշինքից ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը և «Իմ հզոր համայնք»կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։
11:26 • 14.04.25ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա. Զելենսկի«Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը: Չկա ավելի բարձր գին: Մենք տվել ենք մեր ամբողջ գումարը, այն ամենը, ինչ ունենք ֆինանսական առումով: Բայց ամենակարևորը, մենք տվել ենք մեր ժողովրդի կյանքը: ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվորական, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա: Ռուս զավթիչները նաև 780 հարձակում են իրականացրել բժշկական հաստատությունների և 1700-ը՝ դպրոցների վրա», - ասել է Ուկրաինայի նախագահը:
11:12 • 14.04.25Քաղաքապետը գտնվում է գործուղման մեջ. բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. խոսնակը՝ Անաստաս Միկոյան փողոցի բնակիչների ակցիայի մասնակիցներին«Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- գրել է Կոստանյանը:
11:12 • 14.04.25Հայաստան-Թուրքիա սահմանին թուրք երիտասարդ է կորելԹուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:
11:00 • 14.04.25Նրանք ինձ ասացին, որ սխալվել են, բայց ես կարծում եմ՝ դա սարսափելի է. Թրամփը՝ ՌԴ-ի կողմից Սումի քաղաքը հրթիռակոծելու մասին«Կարծում եմ՝ դա սարսափելի էր: Եվ նրանք ինձ ասացին, որ սխալվել են: Բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի է», - ասել է պետության ղեկավարը: Նա հավելեց, որ ցանկացած զինված հակամարտություն ընկալում է որպես սարսափելի իրադարձություն:
10:41 • 14.04.25Չէ՛, «մասիվներում» տոռնադո չի եղել, ուղղակի քաղաքապետարանը որոշել է հենապատ կառուցել. ակտիվիստՓոքր ծառերն արդեն իսկ հատվել են կամ տրակտրով արմատախիլ արվել (տե՛ս լուսանկարներում), իսկ մեծերի համար դիմել են, որ կանաչապատում հիմնարկից գան հատեն կամ թույլտվություն տան։
10:26 • 14.04.25Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավորԴեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի, վիրավորի ինքնությունը:
10:23 • 14.04.25Բեռլինի մետրոյում սիրիացին գերմանացու է դանակահարելԻնչպես նշում է Bild-ը, տղամարդկանց միջև վեճ է առաջացել վագոնում: Սիրիացին դուրս է եկել զոհի հետևից, հանել դանակն ու սպանել նրան՝ այնուհետև դիմելով փախուստի: Որոշ ժամանակ անց իրավապահները նրան բռնել են, սակայն տղամարդը դանակով սպառնացել է նրանց: Ոստիկանները կրակ են բացել և սպանել հանցագործին:
09:46 • 14.04.25Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվելՁյան շերտից ճանապարհը չմաքրելու հետևանքով մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի և վիրավորների:
09:32 • 14.04.25Տաջիկստանում 1 օրում 2-րդ երկրաշարժն է տեղի ունեցելՍտորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի ժամը 00:44-ին (Երևանի ժամանակով 04:44-ին) 10,000 բնակչություն ունեցող Ռաշտ քաղաքից 23 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
09:24 • 14.04.25Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱվերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
