Իրադարձային

-ից
-ը
  • Մեղրի-Կապան ավտոճանապարհին Իրանի քաղաքացու վարած Mercedes բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
    11:44 • 13.04.25
    Մեղրի-Կապան ավտոճանապարհին Իրանի քաղաքացու վարած Mercedes բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
    Ապրիլի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Յուսաֆ Լ․-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատարով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել։
  • Տաջիկստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
    10:45 • 13.04.25
    Տաջիկստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
    Տաջիկստանի Խուջանդ քաղաքից հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ դրա ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ Առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 4:24-ին (Երևանի ժամանակով 8:24-ին): Սկզբում EMSC-ը երկրաշարժի ուժգնությունը որոշել էր 6,4 բալ, բայց ավելի ուշ ցուցանիշն իջեցվել է։
  • Երևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
    10:21 • 13.04.25
    Երևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
    Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած Mercedes մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած Toyota մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
  • «Դվին» հյուրանոցային համալիրում կրшկnցներ են հնչել
    09:40 • 13.04.25
    «Դվին» հյուրանոցային համալիրում կրшկnցներ են հնչել
    ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։00-ի սահմանում դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:
  • Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
    09:30 • 13.04.25
    Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
    Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին և 14-ին, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։