ՌԴ-ն հարվածել է Սումի քաղաքին. կան զոհեր (տեսանյութ)

12:46 • 13.04.25

Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent.net-ը։

Քաղաքապետի պաշտոնակատար Արտեմ Կոբզարը նշել է, որ զոհերը բազմաթիվ են։

«Այսօր հրթիռային հարվածի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել... Հակառակորդը կրկին հարվածներ է հասցրել խաղաղ բնակչությանը»,- գրել է նա։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ՌԴ-ն կիրառել է բալիստիկ հրթիռ:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: