ՌԴ-ի բալիստիկ հարվածը Սումի քաղաքին ավելի քան 20 մարդու կյանք է խլել (տեսանյութեր)

13:08 • 13.04.25

ՌԴ զինված ուժերի՝ ուկրաինական Սումի քաղաքին հասցված հրթիռային հարվածն ավելի քան 20 մարդու կյանք է խլել. տեղական իշխանությունների նախնական տվյալներով, զոհվել է 21 մարդ, առնվազն 20-ը վիրավորվել են, հայտնում է Bild-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է հարձակումը:

«Ռուսաստանը ցանկանում է հենց այսպիսի ահաբեկչություն և ձգում է այս պատերազմը: Առանց ագրեսորի վրա ճնշման խաղաղությունն անհնար է: Խոսակցությունները երբեք չեն կարող կանգնեցնել բալիստիկ հրթիռները և ռումբերը», - ասել է նա:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: