Իրադարձային
-ից
-ը
13:52 • 11.04.25Վրшերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցՎարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
13:46 • 11.04.25«Ինչո՞ւ նախարարը չկա, այս վարկ վերցնելու նախագիծը պետք է առաջին դեմքի հետ քննարկվեր», «Ստորջրյա քարեր մի՛ փնտրեք». քննարկում` ԱԺ-ումԱռողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ի պատասխան ասաց, որ որոշումը կայացնում է կամ կառավարությունը կամ վարչապետը: «Մինչև տիկին Նանուշյանին խոսք տալը, ասեմ՝ կառավարության թե վարչապետի որոշումով է սահմանվում, թե ով է կառավարության ներկայացուցիչը: Ի սկզբանե տիկին Նանուշյանն է եղել այս օրենքի ներկայացուցիչը: Ենթադրում եմ՝ այստեղ ստորջրյա քարեր չկան»,- ասաց Թորոսյանը:
13:24 • 11.04.25Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում` ապրիլի 14-ին և 15-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
13:12 • 11.04.25Ալիևն ու Էրդողանը հանդիպել են ԱնթալիայումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Անթալիայում. Ադրբեջանի ղեկավարը գտնվում է Թուրքիայում՝ մասնակցելու Անթալյայի IV դիվանագիտական ֆորումին:
12:51 • 11.04.25Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազիՄարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում , 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
12:44 • 11.04.25Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԸստ նախարարի՝ ընդհանրապես բյուրոկրատական համակարգերի ամենամեծ խնդիրներից մեկն է, որ երբ որ մարդիկ ինչ-որ մի խնդրի շուրջ երկար աշխատում են և այդ աշխատանքը շահառուների հետ անմիջական կապով չի ուղղորդվում, այստեղ կա վտանգ, որ այդ կապը կարող է ուղղակի կորել:
12:33 • 11.04.25Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը. զոհվել են Siemens-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավարը, կինը, 3 երեխան և օդաչուն (տեսանյութ)Աղետի պատճառները դեռ անհայտ են։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է ուղղաթիռը գրեթե ուղղահայաց գետն ընկնում՝ շրջվելով օդում: Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Տիշը մամուլի ասուլիսում ասել է, որ ուղղաթիռը պատկանել է New York Helicopters ընկերությանը, որը զբոսաշրջիկների համար թռիչքներ է իրականացնում քաղաքի վրայով։
12:28 • 11.04.25Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա. ՊեսկովՀիշեցնենք, որ Ուիթքոֆը Մոսկվա էր այցելել մարտին և, Կրեմլի փոխանցմամբ, Թրամփից ուղերձ էր փոխանցել ՝ Ուկրաինայում հրադադարի իր առաջարկի մասին: Նա հանդիպել էր ՌԴ նախագահի հետ:
12:16 • 11.04.25Երևանյան լճի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ըԲախման հետևանքով «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
11:11 • 11.04.25Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվելՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
10:50 • 11.04.25Երևանի ավագանու անդամը դժգոհում է Ավինյանի վերահսկողությունից, Թումանյան փողոցում գտնվող շինհրապարակը բարձիթողի ու վտանգավոր վիճակում է (տեսանյութ)«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես ամեն վայրկյան քամին կարող է պոկել կիսակառույց շենքի վրա ակնհայտորեն թույլ ամրացված կոնստրուկցիան։
10:35 • 11.04.25Միայն գեղեցիկ բրենդավորում ու ձևական բարյացակամություն․ վերջնականապես հրաժարվել եմ բանկի հաճախորդը լինելուց․ քաղաքացիները դժգոհում են Evocabank-իցԱպրիլի 2-ին վարկի առաջարկ ստանալու նպատակով օնլայն հայտ եմ ներկայացրել, սպասել եմ ծանուցման, որը չեմ ստացել։ Մի քանի օրից պատահական նկատել եմ , որ հայտը մերժվել է։
10:20 • 11.04.25Արքայազն Հարրին չհայտարարված այցով ժամանել է ՈւկրաինաРБК-Украина-ն, վկայակոչելով The Telegraph-ի տեղեկությունը, գրում է, որ արքայազնն Ուկրաինայի զինված ուժերի վետերանների ուղեկցությամբ այցելել է Լվովի Superhumans Center կլինիկա, որտեղ բուժվում են վիրավոր զինվորները։ Կենտրոնը տրամադրում է անվճար պրոթեզավորում, վերականգնողական վիրաբուժություն և հոգեբանական օգնություն։
10:05 • 11.04.25Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական ՍաֆարյանըԱլմաթիում ընթանում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Հայաստանը ներկայացնում է ԱԳ փոխնախարար Մնացական ՍաֆարյանըՄիջոցառման մեկնարկից առաջ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն ձեռքսեղմումով ողջունել են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
09:54 • 11.04.25Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հոլանդացի զինծառայող է զոհվելBastion Lion զորավարժություններին մասնակցում է մոտավորապես 3,500 զինվոր Գերմանիայից և Նիդեռլանդներից: Դրանց նպատակն է կիրառել ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունը Ռուսաստանի հետ հնարավոր զինված հակամարտության դեպքում: Բունդեսվերի տվյալներով՝ վարժանքներում օգտագործվել է մոտ 1800 մեքենա և մոտ 200 անօդաչու թռչող սարք։
