Իրադարձային
-ից
-ը
13:46 • 10.04.25Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Lexus»-ում. կա տուժածԺամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
13:23 • 10.04.25Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններՄիաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
13:17 • 10.04.25Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ (տեսանյութ)«Ջրվեժ արգելոցապարկային համալիրի» տարածքում՝ համապատասխան կարգի համաձայն, թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։
13:11 • 10.04.25Երևանում չորացած ծառը կոտրվել և ընկել է կայանված «Volkswagen»-ի վրաԸստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
13:06 • 10.04.25Հայաստանի ձեռքբերած նոր գերհամակարգիչը կտեղադրվի ԵՊՀ-ում. Ժաննա ԱնդրեասյանՆախարարը հայտնեց՝ պլանավորել են, որ տեղադրման աշխատանքները պետք է մեկնարկեն մայիսից և կարճ ժամկետում ավարտեն: Անդրեասյանը կարծում է, որ կենտրոնը տարեվերջին կկարողանա գործել:
13:03 • 10.04.25Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում, ՍԴ-ն էլ հստակ որոշել է՝ Անկախության հռչակագրի դրույթները Սահմանադրության կիրառությանը չեն խանգարում. փոխնախարար«Եթե իրավական տեսանկյունից ենք նայում, Սահամանադրական դատարանն իր վերջին որոշմամբ այս հարցին պատասխան տվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղել է մեկնաբանություն՝ Անկախության հռչակագրի դրույթները որևէ կերպ չեն խանգարում Սահամանդրության մեկնաբանությանն ու կիրառությանը»,- ասաց Դադունցը:
12:58 • 10.04.25Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազիՕդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
12:58 • 10.04.25Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինային հարվածել է 145 ԱԹՍ-ովՈւկրաինայի տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 145 անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել է 85 անօդաչու թռչող սարք, ևս 49-ը վնասազերծվել է, ամենայն հավանականությամբ, ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի միջոցով։
12:45 • 10.04.25Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հետ«Պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին»,-նշված է դեսպանի գրառման մեջ։
12:37 • 10.04.252018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Վարչապետը նշեց՝ իրեն երբեմն հարց է տալիս՝ այսքան կրթության մասին խոսում են, կասեն՝ մարդիկ հաց չունեն, սրանք եկել են, ինչի մասին են խոսում:
12:18 • 10.04.25Երևանում «Nissan March»-ը կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակումՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
12:13 • 10.04.25Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում. Փաշինյան (տեսանյութ)«Այն, որ մեր հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք։ Մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին, վերջին 7 տարվանը՝ առավել ևս, եթե սա չխոստովանենք, ոչ մի բան չի ստացվելու»,- ընդգծեց Փաշինյանը։
12:00 • 10.04.25Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվենՎարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:
11:54 • 10.04.25Ղազախստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՂազախստանում համատեղ ռազմածովային զորավարժությունների նախապատրաստման շրջանակներում շտաբային բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:
11:42 • 10.04.25Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԱռավոտյան ժամը 9:30-ին Սեմնանի և Մազանդարանի սահմանին՝ Շահմիրզադի մոտակայքում, տեղի է ունեցել 3,9 մագնիտուդով երկրաշարժ։ Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
