Երևանում չորացած ծառը կոտրվել և ընկել է կայանված «Volkswagen»-ի վրա

13:11 • 10.04.25

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցի 2 և10 շենքերի հասցեում չորացած ծառը կոտրվել և ընկել է պարսպի տակ կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վրա: 
 
Ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան: