Իրադարձային
-ից
-ը
12:20 • 02.04.25Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:14 • 02.04.25Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող էՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
12:00 • 02.04.25ՌԴ-ում ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմաններըՌոսոբրնադզորն առաջարկել էր քննությունը հաջողությամբ հանձնելու շեմը սահմանել 30 տոկոս, սակայն Պետդուման չի համաձայնել դրա հետ, նշել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա պարզաբանել է, որ նյութերը մշակվել են կրթության չորս մակարդակների համար. ըստ այդմ, 1-ին դասարան ընդունվողները պետք է ճիշտ պատասխանեն 10 առաջադրանքից 9-ին, 2-5 դասարան ընդունվողները՝ 20 առաջադրանքից 18-ին, 6-9 դասարան ընդունվողները ՝ 22 առաջադրանքից 20-ին, 10-11 դասարան ընդունվողները՝ 24 առաջադրանքից 22-ին:
11:54 • 02.04.25YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբՕգտատերերն իրենց տեսանյութերի, հոդվածների, տեքստերի հրապարակման ամեն 10.000-100.000 դիտումի դիմաց կարող են վաստակել 0.0021$ (ամեն մեկ դիտումը՝ 0.0021 $), 100.000-900.000 դիտումի դիմաց՝ 0.0029$ (ամեն մեկ դիտումը 0.0029$), իսկ 1մլն և ավելի դեպքում՝ յուրաքանչյուր դիտում՝ 0.0037$ համարժեք FTN։
11:50 • 02.04.25Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում, հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
11:15 • 02.04.25Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն Է պատճառել արցախցիներին․ Հանրային ռադիոյի տնօրենի կինԻնձ ճանաչող արցախցիները լավ գիտեն, որ անհաշիվ անգամներ եմ եղել այդ աշխարհում որպես լրագրող և կյանքիս մեծ մասն եմ նվիրել այդ աշխարհին,երազելով նրա ազատությունն ու երջանկությունը, մի քանի տասնյամյակների ընթացքում մի քանի տասնյակ հարազատ ընկերներ և ընկերուհիներ եմ կորցրել՝ հայաստանցի և ղարաբաղցի:
10:57 • 02.04.25«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ (տեսանյութ, լուսանկարներ)Ֆինանսական բաղադրիչից բացի, IDBank և Իդրամ ընկերությունները ֆորումին միացել են նաև կրթական ծրագրով, որի շրջանակում ավելի քան 150 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել է ֆինանսական գրագիտության օնլայն սեմինարների, որոնց ամենաակտիվ մասնակիցները Իդրամ և IDBank ընկերությունների կողմից արժանացել են խորհրդանշական նվերների։
10:52 • 02.04.25ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են ԱԹՍ-ների կիրառմամբ մասշտաբային հարվածներով (տեսանյութեր)Անցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը որսացել են ուկրաինական 93 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Նրանցից 87-ը որսացել են Կուրսկի, 4-ը՝ Ռոստովի, 2-ը Բելգորոդի մարզի օդային տարածքում։
10:25 • 02.04.25Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,886-իԱնցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Մարտի 30-ին չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնել է, որ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտավորապես 1,700-ի, 3,400մարդ վիրավորվել է, ևս 300-ը՝ անհետ կորել։
10:19 • 02.04.25Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Սարի Թաղի մի շարք հասցեներում ապրիլի 4-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
09:40 • 02.04.2525 ժամ 4 րոպե. ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորն ամենաերկար ելույթի ռեկորդ է սահմանելԲուքերը երկուշաբթի՝ մարտի 31-ի երեկոյան, սկսել է ելույթը Սենատում՝ խոստանալով խոսել «այնքան, որքան կարող էֆիզիկապես»։ Նա ելույթ է ունեցել ամբողջ գիշեր և ավարտել է խոսքը երեքշաբթի, ապրիլի 1-ի երեկոյան։ Նրա ելույթը YouTube-ում դիտել է 2,225,418 օգտատեր։
09:32 • 02.04.25Կամչատկայի ափերի մոտ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելLույս ապրիլի 2-ի գիշերը 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Կամչատկա թերակղզու արևելյան ափին գտնվող Կրոնոցկի ծովածոցի ջրերում, «Կոմերսանտ»-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։
09:23 • 02.04.25ՄԻՊ-ն ու ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկԱզատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
09:04 • 02.04.259 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել. ԱբրահամյանԱրցախի պաշտպանության բանակը` իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը և արդար պայքարը, 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը` նրան պատճառելով մարդկային և տեխնիկային հսկայական կորուստներ:
08:53 • 02.04.25Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Վել ՔիլմերըՀիշեցնենք, որ 2015 թվականին դերասանի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել։
