Իրադարձային
-ից
-ը
17:55 • 02.04.25Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին. հայտարարությունՈւստի, կախված մեկշաբաթյա ժամկետից հետո ՀՀ կառավարության վերջնական արձագանքից՝ Խորհուրդը հրապարակելու է պայքարի շարունակման հետագա մոտեցումները և հանրությանն առաջարկելու է դիմել կոնկրետ գործողությունների:
17:46 • 02.04.25Հունիսի 30-ից Ռուսաստան մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններինՀավելվածի միջոցով դիմում ներկայացնելուց հետո և ՌԴ մուտք գործելուց առաջ Ռուսաստանի պատկան մարմինները ստուգելու են քաղաքացու տվյալները: Եթե քաղաքացու մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի՝ օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստան։
17:45 • 02.04.25Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև ՀայաստանինԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության զեկույցի հեղինակ, եվրախորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը քվեարկությունից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այս զեկույցի ընդունումն ընդգծում է աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար ԵՄ վճռական ու հաստատակամ արտաքին քաղաքականության կարևորությունը։ «ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ռազմավարական նպատակները»
16:41 • 02.04.25Հնագետները Սուրբ Հարության տաճարում արել են հայտնագործություն, որը հաստատում է աստվածաշնչյան պնդումը«Վայրում, որտեղ նա խաչվել է, մի պարտեզ կար, իսկ պարտեզում՝ մի գերեզման, որտեղ երբեք մարդ չէր դրվել: Այնտեղ դրեցին Հիսուսին», - ասվում է Հովհաննեսի 19.19-20 հայտնությունում:
16:36 • 02.04.25Կասեցվել է «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթըԸստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, Գորիս համայնք)։
16:26 • 02.04.25Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։
15:37 • 02.04.25Չէ, չեմ կարող փաբ չգնալ, որովհետև դա իմ սոցիալական կյանքի մի մասն է, որից ես նաև հաճույք եմ ստանում․ Սարգիս ԽանդանյանԼրագրողների հարցին ի պատասխան, նա նաև մեկնաբանել է Երևանի քաղաքապետի «փափախով քուրդ» արտահայտությունը և նշել, որ դա կարող է ընկալվել որպես վիրավորանք:
14:57 • 02.04.25Երևանում «Kia Sportage»-ն բախվել բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել. վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՖոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, եղել է սթափ, նա և ուղևորը եղել են ամրակապված, և դրա շնորհիվ է, որ նրանք ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել:
14:28 • 02.04.25World’s Top Speakers in Armenia-ի շրջանակում Հայաստանում էր հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկին (տեսանյութ, լուսանկարներ)Առաջիկայում հայ հանդիսատեսը առիթ կունենա Հայաստանում լսելու ու տեսնելու Ռիչարդ Մոսլիին, Եվգենի Կոտովին, Ռադիսլավ Գանդապասին և շատ այլ անվանի խոսնակների:
14:03 • 02.04.25Տուբերկուլյոզով հիվանդներն ԱՆ նոր չափորոշիչով կբուժվեն տանը՝ վտանգավոր դառնալով շրջապատի համար. Անուշ ՊողոսյանՊողոսյանի խոսով՝ ակտիվ տուբերկուլյոզը վարակիչ է, այսինքն տուբերկուլյոզային բացիլները դրական են բուժառուների մոտ, ինչը ենթադրում է, որ շրջապատի համար նրանք դառնում են վտանգավոր, որը ևս անթուլատրելի է ֆիզիոլոգիական առումով:
13:24 • 02.04.25ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին և Անահիտ Աբրահամյանին
13:19 • 02.04.25Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան տուժածներՏուժածները տեղափոխվել են Իմրանլըի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) խմբեր և բժիշկներ։
13:05 • 02.04.25Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունըՄեր հանձնառությունն է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Շնորհակալ ենք մեզ վստահելու համար
12:35 • 02.04.25Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են իսրայելական ավիաբшզայից բեռ տեղափոխել Բաքու. Hetq.amՆախորդ հոդվածում անդրադարձել էինք 2016-2024 թթ. Silk Way Airlines-ի բեռնատարների՝ Իսրայելից դեպի Ադրբեջան թռիչքներին, որոնց թիվը կանոնավոր աճել է այն ժամանակ, երբ Ալիեւի ռեժիմը հերթական ռազմական ագրեսիան է սանձազերծել Արցախի եւ/կամ Հայաստանի դեմ:
12:22 • 02.04.25Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
