Իրադարձային
-ից
-ը
13:52 • 01.04.25Երևանում բախվել են «Tesla»-ն ու «Honda» մոտոցիկլը. մոտոցիկլավարը և նրա ուղևորն Իրանի քաղաքացիներ են, ովքեր տեղափոխվել են հիվանդանոցՄոտոցիկլավարն ու նրա ուղևորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, իսկ մոտոցիկլը հաշվառված է «Կվիկ Դել» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
13:49 • 01.04.25Գյումրու և Փարաքարի ԸԸՀ-ները վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացել. ԿԸՀԿենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ 14 և 31 ԸԸՀ-ներ ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ներկայացվել։
13:47 • 01.04.25ԱԺ նախագահը հայտարարությունն է տարածել Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասինԱզգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
13:12 • 01.04.25Ոստիկանները հայտնաբերել են Երևանում տղամարդու կյանքն առանձնակի դшժանությամբ խլած 4 անձանցՆշված անձինք հայտնաբերվել ու քրեական ոստիկանություն են տեղափոխվել Երևանի տարբեր վարչական շրջաններից, որից հետո նրանց ներկայացվել են Արաբկիրի քնչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել և այս պահին գտնվում են ձերբակալվածների պահման վայրում:
12:39 • 01.04.25Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը (լուսանկարներ)Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։
12:35 • 01.04.25Մալայզիայում գազատար է պայթել, առնվազն 25 մարդ է տուժել (տեսանյութեր)Հրդեհը սկսվել է երկրի մայրաքաղաքի մոտ գտնվող Պուտրա Հեյթս շրջանում, կրակի բարձրությունը եղել է 500 մետր։ Մի քանի տներ հրդեհվել են, ներսում գտնվել են ընտանիքներ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ չկան:
12:12 • 01.04.25ՀՀ ՆԳՆ-ն «IDEMIA Smart Identity» և «A.C.I Technology» կոնսորցիումին հայտարել է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթողՆախատեսվում է, որ պայմանագրի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում կսկսվի եվրոպական և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան կենսաչափական փաստաթղթերի թողարկումը, ինչը լուրջ քայլ առաջընթաց է Շենգենյան գոտու վիզային ռեժիմի ազատականացման համատեքստում։
12:04 • 01.04.25Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ նախագահի պաշտոնական էջում Արցախի դրոշի հրապարակման համարԳերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցային էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման և արցախցիների թեմային անդրադարձի համար:
11:34 • 01.04.25Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ըԱնցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Մարտի 30-ին չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնել է, որ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտավորապես 1,700-ի, 3,400մարդ վիրավորվել է, ևս 300-ը՝ անհետ կորել։
11:31 • 01.04.25Ինչպես է իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով ներդրում կատարել ընդդիմադիր գործչի բիզնեսում․ Hetq.amԽոսքը «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ի մասին է, որը ժամանակավոր պահպանման պահեստ է շահագործում հայ-իրանական սահմանին՝ Ագարակ քաղաքում: Ժամանակավոր պահպանման պահեստը հատուկ տարածք է, որտեղ իրականացվում է ապրանքների ժամանակավոր պահպանություն՝ ավելի ուշ մաքսային որեւէ ընթացակարգով դրանք բաց թողնելու համար:
11:05 • 01.04.25Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև փակուղու պատճառով միանգամայն կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, ցույց տանք, որ մենք անվերապահորեն կանգնած ենք Ուկրաինայի կողքին և աջակցում ենք նրան հենց հիմա: Եվ դրա համար ես այսօր եկա Ուկրաինա: Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 130 միլիոն եվրո՝ մարդասիրական օգնության և կայունացման միջոցների տեսքով», - ասել է Բերբոքը:
10:59 • 01.04.25Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներՄյուսներին փրկել է այն փաստը, որ նրանք բռնկման պահին ջրում են եղել՝ ափից 50 մ հեռավորության վրա: Հրդեհի պատճառը շարժիչի խափանումն է եղել։ Մինչ փրկարարական ծառայությունները հասնում էին դեպքի վայր, զբոսանավը հասել է ափ, որտեղ այն ամբողջությամբ այրվել է։
10:55 • 01.04.25Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2024 թվականի տարեկան հաղորդումըՏարեկան հաղորդմամբ նաև առանձին համեմատական վերլուծության է ենթարկվել տարիներ շարունակ առկա կալանքի խնդրահարույց պրակտիկան, քրեական վարույթների ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչպես նաև անձնական ազատության իրավունքի սահմանափակմանն առնվող խնդրահարույց հարցերը:
10:45 • 01.04.25Հայաստանի Հանրապետության ազգությամբ ասորի քաղաքացիներին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն․ ՓաշինյանՄաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց համար հայրենիք դարձած պետության մեջ՝ Հայաստանի Հանրապետությունում, պահպանեն և զարգացնեն մայրենի լեզուն ու մշակույթը:
10:25 • 01.04.25Հայտնի է, թե Հայաստանում որ ընկերությունը կզբաղվի կենսաչափական անձնագրերի արտադրությամբԸստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։
