Իրադարձային
-ից
-ը
19:43 • 31.03.25Ազատության հրապարակում տեղի է ունենում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի առաջին հանրային քննարկումըՈլորտի փորձագետ Արմեն Մանգասարյանը ներկայացնում է գործող ծրագրի հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները:
19:28 • 31.03.25Երևանում երկաթե էլեկտրասյունը պոկվել է ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԷլեկտրասյունը չի ընկել այդ պահին նշված վայրով անցնող տրոլեյբուսի վրա, քանի որ էլեկտրալարերը պահել են:
18:04 • 31.03.25Իրականացված ակցիայից հետո, «Հանուն Արցախի» միավորման անդամներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին են ներկայացրել իրենց դիրքորոշումներըԱկցիայի շրջանակներում ելույթով հանդես եկավ Խորհրդի անդամ, Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Մարիամ Աբրահամյանը։ Նա հակիրճ ներկայացրեց սոցիալական ոլորտի առաջնային հիմնախնդիրները՝ ընդգծելով, որ բնակարանային և զբաղվածության ծրագրերը պետք է նշանակալիորեն բարելավվեն՝ հաշվի առնելով արցախյան քաղհասարակության մտահոգություններն ու առաջարկները:
17:44 • 31.03.25TOON EXPO-ն դուրս է գալիս ՀՀ սահմաններից. այն Երևանից բացի կանցկացվի նաև Մոսկվայում, այնուհետև՝ Լոս Անջելեսում (տեսանյութ, լուսանկարներ)Մոսկովյան ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, մասնակցության հայտ ներկայացնողներ արդեն իսկ կան:
17:13 • 31.03.25Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե Բուդենբենդերին (տեսանյութ)Անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին:
17:11 • 31.03.25Կանադայում սառցե փոթորկի պատճառով ավելի քան 300,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայիցՕնտարիոյի Օրիլիա քաղաքում փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, տևական անձրևները շարունակում են հանգեցնել էլեկտրաէներգիայի համատարած անջատումների, ճանապարհների վտանգավորության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև պետական և մասնավոր ենթակառուցվածքների վնասմանը:
16:50 • 31.03.25Անցած 48 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվելԼրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ ռմբակոծվել են մասնավորապես Ջաբալիա, Դեյր էլ Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը։ Գազայի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տվյալները։
16:37 • 31.03.25ՌԴ-ում բժիշկները փրկել են 60 մագնիս կուլ տված 2-ամյա երեխայինԸստ բժիշկների՝ մի քանի մագնիս կուլ տալը չափազանց վտանգավոր է. դրանք կարող են խմբավորվել աղեստամոքսային տրակտում և սեղմել աղիքային պատը, ինչը կարող է հանգեցնել նեկրոզի, պերֆորացիայի, աղիների խցանման: Տուժած աղջկա մոտ օտար մարմիններն առաջացրել են աղիների խցանումներ, աղիների պատերի վնասում։
16:00 • 31.03.25Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,056-իԱնցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Մարտի 30-ին չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնել է, որ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտավորապես 1,700-ի, 3,400մարդ վիրավորվել է, ևս 300-ը՝ անհետ կորել։
15:42 • 31.03.25ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրենը քննարկել են ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցերՄարսելո Վենդեն դեսպանին է ներկայացրել վերջերս օդանավակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, Մեկնման սրահում ֆրանսիական «IDEMIA Smart Identity» ընկերության կողմից տեղադրված նոր համակարգերը (օդանավակայանի անձնակազմի համար դեմքի նույնականացման համակարգեր, ավտոմատացված մուտքեր ուղևորների համար):
15:37 • 31.03.25Հակահիգիենիկ վիճակ՝ Երևանի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բակում. քաղաքացիներն ահազանգում են«Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան էլ ենք զանգել, այնտեղից պատասխանել են, թե դա իրենց իրավասության մեջ չէ, դրանով պետք է զբաղվի «Վեոլիա ջուր»-ը, իսկ վերջինը միայն լավ հետևում է, որ վճարումները ժամանակին կատարենք»,- նշել են բնակիչները:
15:21 • 31.03.25Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկԱնդրադառնալով ընտրությունների ընթացքին, թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը գրավոր բողոքներ ընտրախախտումների մասին որևէ քաղաքական ուժից չեն ստացել
13:58 • 31.03.25Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՄարզերում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
13:50 • 31.03.25Մեզ համար լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է, բայց իշխանությունը միտումնավոր դա չի անում, նախընտրում են մեր՝ ցրիվ բնակեցումը. Արտակ ԲեգլարյանԲեգլարյանի խոսքով՝ հիմա երբ բնակվարձի աջակցությունը կտրուկ կրճատում են և դրան զուգահեռ, բնակարանային ծրագիրը չի կարգավորվում արցախցիները բախվելու են շատ լուրջ սոցիալական խնդրի և սա հանգեցնելու է նաև արտագաղթի նոր ալիքի։
13:15 • 31.03.25Բաքվում պահվող հայերի հարցով մի քանի անգամ դիմել եմ Պուտինին. Արա ԱբրահամյանԱբրահամյանն ընդգծեց, որ ԱՄՆ սենատում էլ է հարցը բարձրացրել ու առհասարակ` ում հնարավոր է` ասել է։
