Անցած 48 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել

16:50 • 31.03.25

Անցած 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել, ևս 305-ը վիրավորվել է, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։

Aljazeera.com-ի փոխանցմամբ՝ ռմբակոծվել են մասնավորապես Ջաբալիա, Դեյր էլ Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը։ Գազայի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տվյալները։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնում է, որ զոհվածների թվում երեխաներ կան:

Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա և դրանով իսկ ընդհատելով հունվարին հաստատված հրադադարը։

Բացի այդ, Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունըհայտնաբերել է շտապօգնության 15 աշխատակցի մարմինները՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նրանց մեքենաները գնդակոծվել են իսրայելական զորքերի կողմից Գազայի հարավում՝ Ռաֆահի մոտակայքում: