Իրադարձային
-ից
-ը
12:59 • 31.03.25Համո Սահյան փողոցի տներից մեկում տղամարդու մարմին է հայտնաբերվել՝ ոտքերը կապված վիճակումՈստիկաններն ու պարեկները նշված 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել են տանտիրոջ դին, տունն ամբողջությամբ տակնուվրա է արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կան վնասվածքի հետքեր:
12:48 • 31.03.252024 թվականն ամենամահաբերն է եղել ներգաղթյալների համար. զեկույցՄՄԿ-ի զեկույցում նշվում է, որ հինգերորդ տարին անընդմեջ միգրացիոն ճանապարհներին մահացողների թիվն ավելանում է։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2023 թվականին, երբ զոհվել էր 8,747 մարդ։ 2024 թվականին ներգաղթյալների մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Ասիայում (2,778) և Աֆրիկայում (2,242):
12:24 • 31.03.25Մյանմարում 7-օրյա համազգային սուգ է հայտարարվել«Մարդկային կորուստների և ավերածությունների նկատմամբ կարեկցանքից ելնելով՝ 2025 թվականի մարտի 31-ից մինչև 2025 թվականի ապրիլի 6-ը՝ 7 օր հայտարարվել է ազգային սուգ: Այդ օրերին պետական դրոշը պետք է իջեցվի»,- ասվում է հայտարարության մեջ:
12:24 • 31.03.25Երևանում «Volkswagen»-ը բախվել է «Opel Combo»-ինԸստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ «Volkswagen»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
12:07 • 31.03.25Իրանը, Թրամփի աճող սպառնալիքների ֆոնին, պատրաստության է բերել հրթիռները. Tehran TimesԱրձակման պատրաստ հրթիռների զգալի մասը գտնվում է երկրի տարածքով մեկ ցրված ստորգետնյա օբյեկտներում: Դրանք կարող ենք հարվածել ԱՄՆ-ի հետ կապված թիրախներին:
11:53 • 31.03.25«Ասում են՝ ծառ եք կտրում», «Հեռացվել է 59 թեղի տեսակի ծառատեսակ, դրանց փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ». քննարկում՝ քաղաքապետարանում (տեսանյութ)«Պարոն քաղաքապետ, այդ հիվանդ թեղի տեսակի ծառատեսակները, որոնք դեռևս 22 թվականից ներառված էին ծրագրի մեջ՝ փոխարինման համար, և արդյունքում այդ փողոցում երկու օրվա ընթացքում մեզ հաջողվել է բերել ջրագիծ, անցկացնել բոլորովին նոր ոռոգման համակարգ: Հեռացվել է 59 թեղի տեսակի, նորից եմ կրկնում ծեր, փտած, գրեթե սաղարթ չձևավորող ծառատեսակներ, այդ 59-ի փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ, որոնք իրենց չափսերով ավելի մեծ են, քան տնկվել են Թումանյան փողոցում»,- ասաց Բեգոյանը:
11:34 • 31.03.25Ավանդական հայկական կարագ՝ առանց հնեցման և սառեցման (լուսանկարներ)Կարագի մեջ պարունակվող հագեցած ճարպերն օրգանիզմի համար նաև երկարատև էներգիայի աղբյուր են: Հատկապես թարմ կերով սնվող կովերի կաթից պատրաստվող կարագը պարունակում է նախաբիոտիկներ, որոնք նպաստում են աղիների օգտակար բակտերիաների աճին: Այս առողջ բակտերիաները նպաստում են մարսողության բարելավմանը, սննդանյութերի կլանմանը և իմունային համակարգի առողջությանը։
11:05 • 31.03.25Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնшսվել է բնակելի տnւն. ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
10:49 • 31.03.25Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԾիծեռնակաբերդՄարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում և Ադրբեջանում։
10:38 • 31.03.25Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթովՎարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով:
09:42 • 31.03.25Իսրայելի երեկվա հարվածները Գազայում 64 մարդու կյանք են խլել. Al JazeeraԼրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ ռմբակոծվել են մասնավորապես Ջաբալիա, Դեյր էլ Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը։ Գազայի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տվյալները։
09:30 • 31.03.25Թրամփն առաջին օտարերկրյա այցը կկատարի մայիսին՝ Սաուդյան ԱրաբիաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սա կլինի Թրամփի առաջին արտասահմանյան այցը նրա երկրորդ նախագահության ընթացքում։ Էր Ռիադը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահը այցելի երկիր Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելուց հետո։
08:26 • 31.03.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:37 • 31.03.25Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է ՀայաստանԵրևանում նախատեսվում է Շտայնմայերի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
00:29 • 31.03.25Քվեաթերթիկների հաշվարկը չավարտված՝ Գյումրին հոսանքազրկվել է (տեսանյութ)Թե ինչու է հոսանքազրկվել Գյումրին, այս պահին որեւէ տեղեկություն չկա:
