2024 թվականն ամենամահաբերն է եղել ներգաղթյալների համար. զեկույց

12:48 • 31.03.25

2024 թվականին աշխարհում առնվազն 8,938 ներգաղթյալ է զոհվել՝ փորձելով հասնել այլ երկրներ։ Ինչպես նշում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) իր զեկույցում, սա մեկ տարվա ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշն է՝ 2024 թվականը դարձնելով ամենամահաբեր տարին ներգաղթյալների համար։ Միևնույն ժամանակ, կազմակերպության փորձագետները կարծում են, որ այդ թվերը վերջնական չեն, և «ներգաղթյալների մահերի և անհետացման իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է»։

ՄՄԿ-ի զեկույցում նշվում է, որ հինգերորդ տարին անընդմեջ միգրացիոն ճանապարհներին մահացողների թիվն ավելանում է։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2023 թվականին, երբ զոհվել էր 8,747 մարդ։ 2024 թվականին ներգաղթյալների մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Ասիայում (2,778) և Աֆրիկայում (2,242):

Առնվազն 2,452 ներգաղթյալ է զոհվելՄիջերկրական ծովն անցնելիս։ Նրանց զոհվելու կարևոր գործոններից մեկը բռնությունն է, որին նրանք բախվում են ճանապարհին: