Քվեաթերթիկների հաշվարկը չավարտված՝ Գյումրին հոսանքազրկվել է (տեսանյութ)
Գյումրին այս պահին հոսանքազրկվել է: Նշենք, որ այս պահին դեռ ընթանում են քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը:
Թե ինչու է հոսանքազրկվել Գյումրին, այս պահին որեւէ տեղեկություն չկա:
Տեսանյութերը դիտեք Tert.am-ի տելեգրամյան ալիքում։
Նշենք, որ ըստ նախնական արդյունքների, այս պահին առաջատարը քպական Սարիկ Մինասյանն է 37,04 տոկոս ձայներով։
Հաջորդը Վարդան Ղուկասյանն է 20,77 տոկոս ձայներով։
Երրորդը՝ Մարտուն Գրիգորյանը՝ 14,05 տոկոս ձայներով։











