Իրադարձային
-ից
-ը
13:00 • 21.03.25Ունենք հանցագործությունների, ՃՏՊ-ների ընդհանուր թվի նվազում. ՆԳ նախարարԱրձանագրում ենք, որ դեպքերի գերակշիռ մասը՝ 81.4 տոկոսը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, ինչը նշանակում է, որ անվտանգային տեսանկյունից բավական լավ դիրքերում ենք գտնվում:
12:54 • 21.03.25Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքովՔամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 21-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ին ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով։
12:32 • 21.03.25Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
12:18 • 21.03.2513,500 զինծառայող մասնակցել է ատեստավորման, որից 57%-ը ստացել է դրական գնահատական, աշխատավարձերն ավելացել են 205-470 հազար դրամով. Պապիկյան (տեսանյութ)Պապիկյանը նշեց, որ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում պլանավորվել և անցկացվել է արծիվ գործընկեր զորավարժությունը։ Շարունակվել է գործընկերային պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների հետ, ամենամյա երկկողմ պլանների շրջանակներում։
11:34 • 21.03.25Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ վիրшվnրել է լրագրողին, դա անթույլատրելի է, բոյկnտե՛ք նրան և նրա նմաններին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Քոչարյանն էլ ի պատասխան նշեց, որ ինքը կրկնել է Բագրատ Սրբազանի ասածը և որ նկատի է ունեցել որ խոսքը օգտագործելուց պետք է լինի մաքուր:
11:06 • 21.03.25Երևանում «BMW»-ն բախվել է թունելի պատին. կա տուժածՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:01 • 21.03.25Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Չորս անչափահաս երեխաներ ունեցող Զեմֆիրա Սարուխանյանը, պատմում էր՝ խոնավության պատճառով բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել, ու ոչ միայն ինքը, այլև՝ թոշակառու ծնողները նույնպես բրոնխների խնդիր ունեն, իսկ խոնավ պատերի ներսում ապրելը նրանց հակացուցված է
10:59 • 21.03.25Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել14-ամյա տղաԴեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
10:57 • 21.03.25Պուտինը 75-ամյակի կապակցությամբ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական շքանշանովՌԴ ԱԳՆ ղեկավարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության զարգացման և իրականացման գործում մեծ ավանդի, ինչպես նաև կառավարության երկարամյա արդյունավետ գործունեության համար», ասված է հրամանագրում։
10:55 • 21.03.25ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերըՀրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։
10:47 • 21.03.25Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուցՓրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել դաշտից։
10:43 • 21.03.25Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՑնցումները գրանցվել են ժամը 02:13-ին: Ռիխտերի սանդղակով 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 20 կիլոմետր խորության վրա:
10:26 • 21.03.25Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. ՓաշինյանԿրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ
10:18 • 21.03.25Լոռիում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 30սմ. ՍուրենյանՁյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում:
10:11 • 21.03.25ՆԳՆ-ն հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տարածված տեղեկություններըՍոցիալական ցանցերի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։
